Կրեմլը երեսով է տալիս Սաակաշվիլու փողկապ ծամելը
Մոսկվան մեծ հետաքրքրությամբ հետևում է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլու գործողություններին: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: РИА Новости կայքի հաղորդմամբ՝ Պեսկովը, մեկնաբանելով Օդեսսայի նախկին նահանգապետի և Կիևի իշխանությունների միջև հակամարտությունը, ասել է. «Հերթական անգամ Կիևը զարմացնում է: Հերթական անգամ զարմացնում է Սաակաշվիլին: Նա ծայրաստիճան փշոտ ճանապարհ է անցել քաղաքականության ոլորտում՝ սկսած փողկապ ծամելուց մինչև տանիք բարձրանալը: Նրա վիճակը բարդ է»: Կրեմլի ներկայացուցիչը նաև պատասխանել է այն հարցին‚ թե ինչ են Մոսկվայում մտածում Սաակաշվիլու հայտարարությունների մասին՝ Ռուսաստանի հասցեին‚ որոնք նա արել է իր տան տանիքից: Նա ասել է՝ «մենք սովոր չենք ինչ-որ մեկնաբանումներ տալ՝ տանիքում նստած մարդկանց հայտարարությունների մասին»:
