Եթե Սեյրան Օհանյանը համագործակցել է, հետևանքները ծանր կլինեն. Գ. Իսագուլյանը՝ Նորք-Մարաշի զինված խմբի գործով հրապարակված ձայնագրության մասին

«Ձայնագրություններն օպերատիվ աշխատանքի արդյունքում են կարողացել են ձեռք բերել, սակայն ես չեմ ցանկանում    խախտել անմեղության կանխավարկածը: Այն, ինչ դատավարություն ընթացքում տեղի է ունենում, վերջնական կդառնա միայն օրինական դատավճռով: Եթե ձայնագրությունը ճիշտ է, ապա դա բավականին ծանր հետևանքներ պետք է ունենա, որովհետև մարդիկ, ովքեր ժամանակին զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ, անթույլատրելի է, որ նման արկածախնդիր մարդկանց հետ գնան համագործակցության, որոնք զինված գործողություն են անելու ՀՀ-ի ներսում: Եթե սա ճիշտ է, ապա ով էլ լինի, պետք է խիստ դատավճիռ լինի»,-  լրագրողների հետ հանդիպմանը  ,անդրադառնալով Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննության ժամանակ հրապարակված ձայնագրությանը, որում գործով մեղադրյալներ Վահան Շիրխանյանն ու Արթուր Վարդանյանը խոսում են այն մասին, որ իրենք ունեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի աջակցությունը,հայտարարեց  ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Իրականում Սեյրան Օհանյանը կարող է կապ չունենալ այդ ձայնագրությունների հետ:   ՀՀ անկախության տարիների դատավարական փորձը ցույց է տվել, որ մարդիկ այս կամ այն զինված խմբին ոգևորելու համար կարող են ավելի ազդեցիկ մարդու անուն տալ:Եղել են նման դեպքեր, երբ տրվել են մարդկանց անուններ, որոնք կապ չեն ունեցել գործի հետ, ու այդ մարդիկ ջրից չոր են դուրս եկել: Ես կցանկանայի հավատալ այս տարբերակին, բայց եթե պարզվի, որ նման խոսակցություն եղել է, ապա հետևանքները ծանր պետք է լինեն: Որևէ կերպ չի կարելի արդարացնել նման բանը, առավել ևս ՊՆ նախարարի կողմից, քանի որ ՊՆ նախարարը համարվում է պետության 2-րդ դեմքը: Սակայն որևէ բան հայտնի չէ դեռ և լուրջ պետք է ուսումնասիրվի»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս այս ամենի հիմքում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Իսագուլյանը նկատեց, որ զինված խումբն ավելի շուտ է սկսել իր գործողությունները, քան Սեյրան Օհանյանին ՊՆ նախարարի պաշտոնից ազատելը: «Մի մոռացեք, որ Սեյրան Օհանյանին նաև այլ բարձր պաշտոն էր առաջարկվել, մի մոռացեք, որ իշխանությունն այս ամենը ձեռքի տակ ունենալով, միևնույն է, փորձում էր հասկանալ իրականությունը: Սակայն այն, որ արձագանք չկա դեռևս, նշանակում է, որ մտորումների տեղիք է տվել, կարող է փաստ է, որի դեմ առարկել հնարավոր չէ: Կարող է, ճիշտ չի ասել Վահան Շիրխանյանը, քանի որ կան մարդիկ, որոնց ես տեսել եմ, չէ որ մի քանի գործով անցել եմ, ու ամբողջությամբ մեղավոր մարդիկ են եղել, իրենց անունները չեն տրվել, սակայն դատվել են անմեղները»,- ասաց  Գառնիկ Իսագուլյանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am