Լոռ Դելքուր. «Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը»

Ֆրանսիացի վերլուծաբան Լոռ Դելքուրն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը և Ֆրանսիայի, և ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է, քանի որ դրա բռնկման հավանականությունը չափազանց մեծ է։ «Կարծում եմ՝ Վիեննայում նախատեսվող հանդիպումը հնարավորություն է՝ մտքեր փոխանակելու՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Պետք չէ միամիտ լինել, որ այն բեկում կմտցնի, բայց նման հանդիպումներն անհրաժեշտ են, նման հանդիպումներից են սկսվում գլոբալ գործընթացները, նման հանդիպումների միջոցով են բարձրաստիճան պաշտոնյաները միմյանց ուղերթներ հղում, այնպես որ, թերագնահատել այս հանդիպումները պետք չէ։ Հետաքրքրական է, որ հանդիպումը տեղի է ունենալու Վիեննայում, և դրանից առաջ ակտիվորեն քննարկվում են Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցերը, քանի որ դրանք թույլ կտան պահպանել խաղաղությունը և ստատուս-քվոն սահմանին, որի կողմն են թե Թիլերսոնը, թե Լավրովը։ Ցանկալի կլիներ, որ այս հարցում միջնորդներն առաջընթացի հասնեին, սակայն ադրբեջանական կողմի հայտարարությունները թույլ չեն տալիս նման հույսեր ունենալ»,- ասաց Դելքուրը։ Թե ինչ կխոսեն նախարարները և համանախագահները՝ ֆրանսիացի վերլուծաբանը դժվարանում է նշել։ «Ելնելով Սերգեյ Լավրովի խոսքերից՝ համանախագահները պետք է իրենց առաջարկները, փաթեթները ներկայացնեն, փորձեն խոսակցություն ծավալել, սակայն քաղաքականությունները դեռ այդ առաջարկներն ընդունելուն և կառուցողական բանակցության պատրաստ չեն։ Սակայն պետք է միջնորդները կարողանան առաջ մղել մեխանիզմների ներդրման հարցը, քանի որ դրանք ամրագրված են անժամկետ համաձայնագրերում, որոնք կնքվել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև Ղարաբաղյան պատերազմից հետո, ինչո՞ւ են դրանք անտեսվում։ Եթե մի կողմ դնենք Վիեննան, կան այդ համաձայնագրերը շատ ավելի վաղուց, պետք է պարտադրել իրականացնել այն, ինչ նախատեսված է դրանցով։ Միջնորդները կարող են դա անել»,- ասաց Դելքուրը։ Գնահատելով հայաստանյան քաղաքականությունը՝ Դելքուրն ասաց, որ Հայաստանն այլևս ունի նաև ԵՄ-ի աջակցությունը բանակցություններում, քանի որ ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում ԵՄ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայկական կողմն ունի բանակցություններում։ «Սա սիմվոլիկ, բայց կարևոր նշանակություն ունի։ Հայաստանն իրեն ավելի վստահ պետք է զգա բանակցություններում՝ ունենալով նաև ԵՄ-ի լիակատար աջակցությունը»։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am