Շուշան Պետրոսյանը հիշեցրեց՝ առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի»

Օրերս հայտնի դարձավ, որ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության միանգամից երկու անվանակարգում։ Նրա հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված  է «Լավագույն  երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում։ ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ Տիգրան Մանսուրյանի քրոջ դուստրը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե «Գրեմմիի» առաջադրվելը Մանսուրյանի նախաձեռնությո՞ւնն է եղել, թե՞ նրան համապատասխան առաջարկ է արվել, նշեց. «Նա չէր կարող ցանկություն հայտնել, այն էլ ինքը, հեչ երկրային չէ, ախր։ Ես հստակ կարող եմ ասել, որ բացառվում է՝ ինքը առաջարկած լինի, կարծում եմ՝ նրա զարմանքը նույնքան մեծ է եղել, որքան մերը, եւ «Գրեմմիի» առաջադրվելը նրա համար նույնքան անսպասելի է եղել, որքան մեզ համար»։ Տիկին Պետրոսյանը շեշտեց՝ «Ռեքվիեմ»-ը աստվածային ստեղծագործություն է, եւ, անկախ «Գրեմմիի» արդյունքներից, մնալու է պատմության մեջ. «Տիգրան Մանսուրյանն ունի գործեր, որոնց ոչ բոլորն են ծանոթ, սակայն դրանք մնալու են հայ երաժշտության պատմության մեջ»,- ասաց նա։ Ի դեպ, տիկին Պետրոսյանը հիշեցրեց՝ առաջին անգամ չէ, որ Մանսուրյանի ստեղծագործությունն առաջադրվում է «Գրեմմիի». «Մանսուրյանի ստեղծագործությունը ներառված էր սաքսոֆոնահար Ժան Գարբարեկի (Jan Garbarek) ալբոմում, եւ այն 2004-ին առաջադրվել էր «Գրեմմիի»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am