Իսկ Սեյրան Օհանյանը դեռ լռություն է պահպանում

Է՛լ ավելին, Շիրխանյան-Վարդանյան խոսակցության ընթացքից այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, որ կա՛մ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատրաստ է ինչ-ինչ գործողությունների, որոնց իրագործման համար կարող է Արթուր Վարդանյանի կարգի ինչ-որ մեկն ու նրա հավաքած զինված խումբը պետք լինեն, կամ, ավելի շուտ, այդ զինված խմբի ղեկավարը հույս ունի ստանալ Սեյրան Օհանյանի աջակցությունը՝ ծրագրած հակապետական հարձակումներն իրագործելու համար: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ է նման հույսեր ունեցել Արթուր Վարդանյանը, այնուամենայնիվ, ձգտել է հանդիպել Սեյրան Օհանյանի հետ՝ Վահան Շիրխանյանի օգնությամբ: Հետաքրքիր է, եթե նման հանդիպում տեղի ունենար, ապա ի՞նչ մեկ ուրիշ ձայնագրություն էր հնչելու դատարանի դահլիճում: Բայց խոսենք այն մասին, ինչ կա: Ավելի ճիշտ՝ դեռեւս չկա: Իսկ դեռեւս չկա Սեյրան Օհանյանի արձագանքը: Նա լռություն է պահպանում, ինչը եւս ընկալելի մարտավարություն է տվյալ պարագայում (հետեւել արձագանքներին, շրջանառվող տեսակետներին ու ենթադրություններին եւ հետո միայն, ի մի բերելով, արձագանքել դրանց կամ շարունակել լռել): Թեպետ այնպես չէ, թե ընդհանրապես ոչ մի արձագանք չկա: Կան արձագանքներ: Անցած հանգստյան օրերին տարբեր լրատվամիջոցների էջերում քաղաքական գործիչ, ՕՐՕ դաշինքի համակիր Ազատ Արշակյանը եւ «Ժառանգության» փոխնախագահ, ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը, ընդհանուր առմամբ, բացառել են, թե Սեյրան Օհանյանը կարող էր կապ ունենալ այդ զինված խմբի հետ: Արմեն Մարտիրոսյանը նաեւ հուզական երանգներ է հավելում, թե Սեյրան Օհանյանի դժգոհությունները նոր չէին, նա նոր չպիտի «ժողովրդի կողքին կանգներ» Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am