Երեք Ադրբեջան, մեկ Վրաստան՝ Հարավային Կովկասում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում սպասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Սա ոչ թե հատուկ կազմակերպված հանդիպում է, այլ տեղի է ունենալու ԵԱՀԿ նախարարական կոմիտեի նիստի շրջանակներում։ Այսինքն՝ քանի որ ե՛ւ Նալբանդյանը, ե՛ւ Մամեդյարովը այնտեղ են լինելու, համանախագահները որոշել են հանդիպում կազմակերպել։ Փորձագետները միակարծիք են, որ այս հանդիպումից որեւէ բան սպասելն իմաստ չունի, որովհետեւ ԼՂ հարցի կարգավորման համատեքստում որեւէ նոր բան չկա։ Բոլորը մնացել են իրենց տեսակետներին, ու ոչինչ չի հուշում, որ կողմերը տեսանելի ապագայում կարող են գալ ընդհանուր հայտարարի։ Ահա այս անփոփոխության ֆոնին, թերեւս, ավելի մեծ ուշադրության է արժանի ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ռուբեն Շուգարյանի կողմից վերջերս շրջանառության մեջ դրված միտքը։ Շուգարյանի գաղափարը հետեւյալն է․ հարկավոր է Ադրբեջանի հակահայ, ռասիստական գործողությունները՝ սկսած մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման պատմությունից մինչեւ չորսօրյա պատերազմի զոհերի ու գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ դպրոցներում հայատյաց քարոզչություն, օգտագործել՝ միջազգային հանրությանը բացատրելու, որ ԼՂ հարցը ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլեւ ուղղակի Ղարաբաղի ժողովրդի, հայ ժողովրդի փրկության, ֆիզիկական գոյության հարց է, եւ հենց սրանով է Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում ազգամիջյան այլ հակամարտություններից։ Պարզաբանենք, թե սա ինչ է նշանակում։ Վերջերս Կատալոնիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, եւ Իսպանիայի այդ երկրամասի իշխանությունները մտադիր էին Կատալոնիան անկախ պետություն հռչակել։ Եվ ստացվեց այնպես, որ Կատալոնիայի իրադարձություններին հետեւող միջին վիճակագրական մարդը ինքն իրեն հարց էր տալիս․ իսկ ինչո՞ւ պետք է Կատալոնիան անկախություն ստանա։ Միայն նրա համար, որ գոյություն ունի ազգերի ինքնորոշման իրավու՞նք։ Շատ լավ, բայց այդ իրավունքը ստեղծվել է ոչ թե խնդիրներ առաջացնելու, այլ խնդիրներ լուծելու համար։ Ի՞նչ խնդիր է լուծում Կատալոնիան այդպիսով․ կատալոնացիների կյանքին, ինքնությանը, մշակույթին, բարեկեցությանը, արժանապատվությանը որեւէ վտանգ չի սպառնում։ Այսինքն՝ չկա որեւէ սպառնալիք, որը լուծելու համար Կատալոնիային անհրաժեշտ է անկախություն»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am