Ալիևի մերձավորների բիզնեսները Վրաստանում

Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում և բիզնես գործունեությամբ զբաղվում նաև Աջարիայում: Batumelebi թերթի հաղորդմամբ, Մծվանե Կոնցխիում բնակելի համալիր է կառուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորաքրոջ ընտանիքը: Նախիջևանի նահանգապետի ընտանիքի ներդրումը Բաթումիում Ադրբեջանում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն արդեն 24 տարի զբաղեցնում է Վասիբ Թալիբովը: Վերջինիս մեծ որդին՝ Զրա Թալիբովը, 2015 թվականին նշանակվել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության պետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Զրա Թալիբովը նաև Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր է: Netgazeti-ի լրագրողներին ադրբեջանցի լրագրողները հաստատել են, որ Թալիբովների ընտանիքը նախագահ Ալևի հորաքրոջ ընտանիքն է: Զրա Թալիբովն ու իր հայրը մի քանի անգամ պաշտոնական այցով եղել են Աջարիայում: Նախիջևանի ղեկավարի ընտանիքը տարբեր տեսակի բիզնեսներ ունի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Այս պահին Վասիֆ Թալիբովի ընտանիքը Մծվանե Կոնցխիում առանձնատուն է կառուցում՝ Սև ծովի տեսարանով: Վրաստանի հանրային ռեեստրի տվյալներով՝ MAQRO կազմակերպությունը ծովափնյա տարածքում գտնվող 9 019 քառակուսի մետր տարածքը գրանցել է 2016 թվականին: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ հողատարածքը վաճառել է կազմակերպության 3 աշխատակից: MAQRO-Ն այս պահին 3 հարկանի առանձնատուն է կառուցում, որի մակերեսը, ըստ պաշտոնական տվյալների, 900  քառակուսի մետր է: Գլխավոր շինության կողքին կառուցվում է երկու հարկանի շենք: «Բաթումելեբի» թերթի հաղորդմամբ՝ ամբողջ տարածքը պարսպապատ է՝ 3 մետր բարձրությամբ: «Հետևաբար, երբ աշխատանքներն ավարտվեն, անհնար կլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում»,- գրում է թերթը: Հանրային ռեեստրի տվյաներով, MAQRO կազմակերպությունը գրանցվել է 2012 թվականին, Թուրքիայի քաղաքացի Ուչար Էմինի կողմից: Վերջինս նաև կազմակերպության 100 տոկոսի սեփականատերն է: Batumelebi թերթը փորձել է պարզել կապը: Նշված հեռախոսահամարով թերթի լրագրողները զանգահարել են և փորձել պարզել իրողությունը: Կազմակերպության տնօրենի  հեռախոսահամարն անհասանելի է եղել, իսկ աշխատակիցները լրագրողներին հորդորել են զերծ մնալ այս թեմայից, քանի որ ադրբեջանական այս կազմակերպությունը պատրաստվում է այլ ներդրումներ անել Վրաստանում: «Լրատվամիջոցների հետաքրքրվածությունն այս մարդկանց մոտ անվստահություն կառաջացնի, ինչը կարող է վնաս պատճառել երկու երկրների հարաբերություններին, հետևաբար պետք չէ մեկ առանձնատան համար նման բաներ անել»,- ասել են կազմակերպության աշխատակիցները: Վերջիններս նաև հաստատել են, որ կառուցվող առանձնատունը պատկանում է Զրա Թալիբովին: MAQRO-ի՝ Ադրբեջանի հետ կապերի վերաբերյալ Վրաստանի հանրային ռեեստրում միայն մեկ փաստաթուղթ գոյություն ունի:  2012 թվականի մարտի 6-ին Ուչար Էմինը Ադրբեջանի պետական նոտարական գրասենյակում լիազորագիր է պատրաստել Թուրքիայի քաղաքացի Օսման Էրտունգիի համար՝ «Վրաստանում իր անունով ՍՊԸ գրանցելու վերաբերյալ»: Որպես լիազորագրի փոխանցման վայր նշված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանը: MAQRO-ն որպես ներդրող Վրաստանում ներկայացված է 2013 թվականից: Կազմակերպության պաշտոնական կայքէջում նշվում է, որ այն ամենամեծ ներդրողներից մեկն է: «Կազմակերպության առաջին ծրագիրն Աջարիայի շրջանում 10 հազար քառակուսի մետր տարածք ունեցող կահույքի արտադրամասն է՝ Glorya Forniture-ն: Հաջորդը՝ Mercure Tbilisi Old Town հյուրանոցն է, որը ֆրանսիական բրենդի՝ «Ակոր գրուպ»-ի անդամ է: Հետագայում «Մաքրո Քոնսթրաքշըն»-ի գործընկեր «Ակոր գրուփ»-ը Թբիլիսիում պատրաստվում է կառուցել IBIS styles հյուրանոցը»: «Մաքրո Քոնսթրաքշըն»-ի ամենամեծ ծրագիրը 45 միլիոն դոլար գնահատված ներդրում է՝ «Կանաչ Բուդապեշտ» բնակելի շենքը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին: Կազմակերպությունը նոր ծրագիր է իրականացնում՝ «Կարմի Ալմաս» բնակելի համալիրը Թբիլիսում, 1772 բնակարանով, բաց և փակ սպորտային դահլիճներով, լողավազաններով, մանկապարտեզով, դպրոցով և առևտրի կենտրոններով: MAQRO-ի գործունեությունը Վրաստանում չի սահմանափակվում միայն շինարարությամբ: Կազմակերպությունը նաև զբաղվում է կահույքի արտադրությամբ: Խանութները, որտեղ վաճառվում է MAQRO-ի կողմից արտադրված կահույքը, Բաթումիում հայտնի են որպես ադրբեջանական կահույքի խանութներ: Այս մասին թերթին հաստատել են նշված խանութներում: Զրա Թալիբովի անվան հետ կապված ևս մեկ բիզնեսի վերաբերյալ Վրաստանում կոնկրետ պաշտոնական փաստաթուղթ գոյություն ունի: Զրա Թալիբովը նաև այն կազմակերպության հիմնադիրն է, որը Բաթումիում «Դիվան» հյուրանոցն է կառուցել: «Դիվան» հյուրանոցը, որը գտնվում է Բաթումիի հին թաղամասում, պատկանում է LTD KERVAN TURIZM/Քերվան տուրիզմին: Հանրային ռեեստրի տվյալներով՝ այս կազմակերպության հիմնադիրը և, հետևաբար, հյուրանոցի սեփականատերը Զրա Թալիբովն է: Վերջինս կազմակերպությունը գրանցել է 2013 թվականին: Իսկ «Դիվան» հյուրանոցը կառուցվել է 2014 թվականին՝ նախկին «Լոնդոն» հյուրանոցի տեղում, որը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան էր: Մեհրիբան  Ալիևայի ընկերոջ բիզնեսը Ծովափնյա ևս մեկ հյուրանոց, որը պետք է բացվեր 2013 թվականի օգոստոսին, «Գազել»-ը, արդեն կառուցված է, սակայն առայժմ զբոսաշրջիկների չի ընդունում: Աջարիայի կառավարությունը 2011 թվականի հունիսին 1 լարիի դիմաց Ադրբեջանի քաղաքացի Զարիֆա Համզաևային է փոխանցել Բաթումիում, ծովափնյա տարածքում գտնվող մոտ 1 հետկար հողատարածք: Փոխանցումից 20 ամիս անց Համզաևան պետք է 100 սենյակ ունեցող հյուրանոց կառուցեր և 100 քաղաքացու համար աշխատանք ապահովեր: Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել են, որ սեփականատերը նոր հյուրանոցը կբացի 2018 թվականի մայիսին, բացման օրը տեղափոխելու համար արդեն դիմել են նախարարությանը: Նախարարությունից նաև հայտնել են, որ կազմակերպությունը համաձայնագրով նախատեսված 10 միլիոն դոլարի փոխարեն ծախսել է 50 միլիոն դոլար, իսկ 100 մարդու փոխարեն 200 անձի կապահովի աշխատանքով: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների հետաքննության համաձայն՝ Իլհամ Ալիևի կնոջ և Զարիֆա Համզաևայի հոլդինգում 23 ընկերություն է միավորված, որն ավիացիոն ոլորտում դոմինանտ է: Զարիֆա Համզաևան Ադրբեջանի ազգային ավիաընկերության՝ «Ազալի»-ի նախագահ Ջանգիր Ասկերովի կինն է: Քաղաքականությունն ու փողը Որոշ քաղաքագետների գնահատամամբ Ադրբեջանն ու Վրաստանը լավագույն բարեկամական և գործընկերային հարաբերություններն ունեն: Ադրբեջանից Վրաստանը հատկապես աջակցություն է ստացել 2016 թվականի ցուրտ ձմռանը, երբ ռուսական «Գազպրոմ»-ը դադարեցրեց բնական գազի մատակարարումը Վրաստան: Այդ ժամանակ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում չկար նաև էլեկտրականություն: Հենց այդ ժամանակահատվածից Վրաստանում ռուսական գազը փոխարինվեց ադրբեջանական «ՍՈՔԱՐ»-ով, իսկ այսօր Վրաստանը գազի 90 տոկոսը ստանում է Ադրբեջանից: Բացի դրանից, ադրբեջանական գազի գինը Վրաստանում ամենաէժանն է, եթե համեմատենք եվրոպական երկրներում առկա գնի հետ: Հետևաբար, «ՍՈՔԱՐ»-ը մինչ օրս մնում է Վրաստանում խոշորագույն ներդրողներից մեկը: 2015-2016 թվականների պաշտոնական տվյալերով, Ադրբեջանը Վրաստանում ներդրումների տեսնակյունից առաջատար երկիրն է: 2016 թվականին Ադրբեջանի կողմից արված ներդրումները կազմել են 558 միլիոն դոլար, իսկ 2015-ին՝ 549 միլիոն: Ընդդիմադիր լրատվամիջոցներն Ադրբեջանից Վրաստան դրամական հոսքը ռիսկային են համարում Վրաստանի ժողովրդավարության համար: Այսպես է կարծում, օրինակ, լրագրող Լեյլա Մուստաֆաևան, ում ամուսնուն՝ լրագրող Աֆգան Մուխթարլիին մայիսի 29-ին առևանգել են Թբիլիսիի կենտրոնից: Ավելի ուշ, Մուխթարլին հայտնվել էր Բաքվի բանտում: Այդ ժամանակ, Մուստաֆաևան ասել էր, որ ամուսինը Իլհամ Ալիևի և իր մերձավորների բիզնեսների վերաբերյալ հետաքննություն էր իրականացնում: Աֆգան Մուխթարլին մինչ օրս Բաքվի բանտում է, իսկ Վրաստանում իրականացվող հետաքննությունն առայժմ չի կարող պարզել, թե ինչպես են Մուխթարլիին առևանգել մայրաքաղաքի կենտրոնից և ինչպես է նա հայտնվել Ադրբեջանում: Այս դեպքից հետո Վրաստանից հեռացել և պատրաստվում են հեռանալ Ալիևի ռեժիմի զոհ դարձած ակտիվիստները, որոնք Վրաստանում էին ապաստան գտել և որոնց համար Վրաստանը հարավային Կովկասում ժողովրդավարության օազիս էր: Այժմ նրանց համար Վրաստանն անվտանգ երկիր չէ: Հենց այս պատճառով, միջազգային կազմակերպությունների օգնությամբ, Վրաստանից հեռացավ նաև Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան: aliq.ge

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am