Դեռ չեն ընկալում ԽՍՀՄ-ի փլուզումը

«Իրատես» թերթը գրում է. «Ինչո՞ւ են մոլեգնում ռուսական հեռուստաալիքները: Սա հարց չէ նրանց համար, որ ժամանակ ունեն կամ իմաստ են տեսնում ՌԴ հեռուստաալիքների քաղաքական հաղորդումները նայելու, գիտեն բանավեճերի նպատակը, մակարդակն ու տոնայնությունը, առավել ևս համարժեքությունը իրականությանը: Այդ հաղորդումները ակնհայտ են դարձնում. 1. Ռուսական ներքին ու արտաքին քաղաքականության թերարժեքության բարդույթը, որ հեռուստամեկնաբաններն ու նրանց անփոփոխ հյուրերը փորձում են թաքցնել հեգնանքի, սարկազմի, ցինիզմի շղարշի տակ` ստեղծելով տպավորություն, որ ամբողջ աշխարհը իրենց դեմ է և իրենք միայնակ դիմակայում են համաշխարհային դավադրությանը: Ուստի պիտի համախմբվեն ու հարցեր չտան: 2. ՌԴ իշխանությունները հոգեբանորեն, իրավականորեն, կառավարման մակարդակում չեն ընկալում ԽՍՀՄ-ի փլուզումը ու հետխորհրդային տարածքում քառորդ դար առաջ ձևավորված հանրապետություններին չեն ընկալում անկախ պետություններ, պատրաստ չեն նրանց հետ գործընկերային հարաբերությունների: Քաղաքական, փորձագիտական, լրագրողական մակարդակում այդ վերաբերմունքն արագ ու հեշտ փոխարկվում է վիրավորանքի, ստի, զրպարտության, գործում է սեփական անխոցելիության ու ճշմարտության գիտակցությունը: Անպատժելիության ու անպատասխանատվության: Քաղաքական գործիչներին ոչ ոք ընտրությունների ժամանակ չի հիշեցնի իրենց հայտարարությունները ու «հաշիվ չի ներկայացնի»` չստացված քվեի տեսքով: Ընտրությունները Ռուսաստանում միջոցառում են, որտեղ նշանակվում են տարբեր մակարդակի իշխանավորներ: 3. Հեռուստաէկրանից Հայաստանի հասցեին հերյուրանքների վերաբերյալ զարմանալիորեն համընկավ ՌԴ ու ՀՀ իշխանավորների գնահատականը` նրանք համատեղ չկիսեցին լրատվամիջոցների տեսակետները և շեշտեցին ՌԴ քաղաքական իշխանության լոյալ վերաբերմունքը: Ռուսական հեռուստաընկերությունները կատարում են պետական պատվեր` նրանք ասում են այն, ինչ իշխանությունը ուզում է տեղ հասցնել, բայց անհրաժեշտ չի համարում պետական քաղաքականության մաս դարձնել: Դա նորություն կամ գաղտնիք չէ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am