Վիտալինայի հղիության և Ջիգարխանյանի՝առանց կնոջ կյանքի մասին
Անդրեյ Մալախովի շոուի ժամանակ բացահայտող տեսանյությ է ցուցադրվել այն մասին,որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հղի չէ: «Ես գնում եմ հարցաքննությունների»,-ասել է նա,- «Ո՛չ, ես հղի չեմ։ Եթե, իհարկե, չի կարելի հղիանալ ԶԼՄ-ների հոդվածներից:Նա երեխաներ է ցանկացել։ Ինձ թվում է՝ պետք էր փորձել։ Պարզապես պետք էր սկսել դրանով զբաղվել»։ Ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկում Վիտալինան անդրադարձել էր ամուսնու հետ կյանքի ինտիմ կողմին։ Իսկ ահա Արմեն Ջիգարխանյանը նոր հարցազրույց է տվել, որում պատմել է, թե ինչպես է ապրում վեջերս բաժանվելուց հետո: Դերասանը նշել է, որ մենակ իրեն շատ ավելի լավ է զգում, քան կնոջ հետ: Իր նախկին կնոջը նա անվանել է անամոթ և հայտնել է, որ անձամբ նրա դեմ հայտարարություն է գրել ոստիկանությունում: 82-ամյա դերասանը նաև նշել է, որ կնոջից բաժանության նախաձեռնողն ինքն է եղել: Ջիգարխանյանը հավելել է, որ մտադիր չէ վերադառնալ իր նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի մոտ, այլ մտադիր է մենակ ապրել:
