Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի ձեռքով ազատվում է իր կադրերից

7Հ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չհերքեց՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ +6
ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Կլինի նախագահի հրամանագիր, կիմանաք»,- ասաց Պաշտպանության փ ո
խնախարարն՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու:
Նշենք, որ մի քանի օր է լուրեր են շրջանառվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը որոշում է կայացրել զբաղեցրած պաշտոնից ազատել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին։ Նման լուրեր տարածվեցին նաև սեպտեմբերին, բայց Բաղմանյանը մնաց տեղում՝ ասելով, որ հարմար չեն գտել իրեն ազատել: Մոտ մեկ ամիս առաջ էլ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հաստիքի կրճատման վերաբերյալ հարցին, Վիգեն Սարգսյանն ասել էր. « Հայկազ Բաղմանյանը ԳՇ պետի տեղակալն է, երկար ճանապարհ անցած սպա, որը կատարում է իր գործառույթները: Որեւէ կադրային նշանակումներ, ազատումներ նախապես մեր մոտ երբեք չեն քննարկվում, չեն մեկնաբանվում»: Հայկազ Բաղմանյանը այն գեներալներից է, որոնք դասվում է են «ասֆալտի գեներալներ» շարքին։ Բանակի բարձրաստիճան պաշտոնյայի ահռելի կարողությունը լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, որ բանակին հատկացվող գումարները երկար տարիներ հոսել են ոչ թե երկրի պաշտպանության բարձրացման, զինվորների պահպանության գործին, այլ որոշ գեներալների սեփական գրպան, որոնցից մեկն էլ Բաղմանյանն է։
Նա մի շարք ռեստորաններ ունի ու տարատեսակ բիզնեսներ՝ սկսած զորմասերի թեյարաններից, մինչև բիլիարդանոցներ ու խեցգետին արտահանում:Մեր տեղեկություններով նա անծայրածիր կալվածքներ ունի նաեւ Վայոց Ձորի մարզում ու ոչ մեկի մտքով չի կարող անցնել հակաճառել բանակի գեներալի ցանկությունը ուրիշների սեփականությունը յուրացնելու վերաբերյալ։ Մամուլում բազմիցս են հրապարակումներ եղել այն մասին, որ Բաղմանյանը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան չինովնիկը:
Անգամ ապրիլյան պատերազմից հետո, երբ ռազմաճակատում դեռ մարտեր էին ընթանում ու մարդիկ զոհվում, մամուլում գրվեց, որ բանակին տրվող օգնության անվան տակ Բաղմանյանի շքախումբը իր հետ սրբել-տարել է դեպի Արցախ ձգվող ճանապարհի վրա գտնվող մանր կրպակների ապրանքները։ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների բնակիչներ այս գեներալի գործողությունների դեմ հաճախ է ստիպված լինում ճանապարհ փակել ու պահանջել, որպեսզի չխոչընդոտի իրենց ապրուստին, որը խեցգետնի արտադրությունից ու արտահանումից են ստանում: Ըստ շրջանառվող լուրերի` ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ-ում բնակվող մի քանի հայերի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին նվեր ուղարկված 8 հատ ՈՒԱԶ մեքենաներն անհետացել են: Այս պատմության մեջ կրկին հոլովվում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի անունը:
Նրա անունն էր շրջանառվում նաեւ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին, Մանվել Եղիազարյանին ծեծի ենթարկելու գործով։ Բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին պատմություններում միշտ էլ հոլովվել են տարբեր բարձրաստիճան սպաների ու գեներալների անուններ: Այդ վարկանիշային աղյուսակում պատվավոր տեղերից մեկն, անշուշտ, բաժին է հասնում Հայկազ Բաղմանյանին: Նման մեղադրանքների վերաբերյալ հարցին Բաղմանյանը մի առիթով պատասխանեց․«Ով տալիս է անուններ, նրան պետք է հարցնեք: Ես տեղյակ չեմ, քանի որ մամուլի հրապարակումներին չեմ հետևում, ես տեղյակ չեմ, ի՞նչ է՝ նոր բաներ կա՞ն»: Դիտարկմանը, թե պահանջում են նաև իրեն պատասխանատվության կանչել, քանի որ հսկայական ունեցվածքի է տիրապետում, Բաղմանյանը արձագանքում է. «Իմ անունը նոր չի հնչում, 1994 թվականից հնչում ա, այնպես որ՝ հիմա չի, որ հնչում ա»։Բաղմանյանը կարծես դժգոհություն էր հայտնել օրենքի պաշտպաններից, որ տարիներ շարունակ նրանք մատը մատին չեն խփել: Այդքան ժամանակ մարդիկ ահազանգել են, կոնկրետ անուն են հնչեցրել, իսկ իրավապահները ոչ մի անգամ հետաքննություն չեն իրականացրել ու չեն պատժել բանակը թալանող Բաղմանյանին։ Հիմա կարող ենք ասել, շատ մի նեղվիր, ցանկությունդ ի կատար։ Մի խոսքով՝ մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ, բայց դրանցից հետո ոչինչ տեղի չի ունեցել, գեներալի գործերն ավելի են լավացել, բիզնեսը` ծաղկել: Բանակի հրամանատարի «Ջիպը» գրեթե ամեն օր կարելի է տեսնել Երեւանի տարբեր սրճարանների, ռեստորանների մերձակայքում, փողոցներում, սեփական բենզալցակայանի մոտ: Այս ամենին զուգահեռ նա հասցնում է ղեկավարել ՀՀ զինված ուժերի Բանակային կորպուսներից մեկը: Վերջերս էլ մի գործարար հայտարարեց, որ իրենից Բաղմանյանը բիզնես է խլում։ Ու հիմա, երբ կարծես թե չեն հերքվում նրա պաշտոնանկության լուրերը, կարելի է փաստել, որ բանակի յոթգլխանի վիշապներից մեկի գլուխը թռցվում է, տարոսը մյուսներին։
 
Ի վերջո, Վիգեն Սարգսյանի գալուց հետո շատերն էին ակնկալում, որ հայտարարված ռեֆորմների արդյունքում Սերժ Սարգսյանը նոր ռեֆորմիստի ձեռքով կկարողանա ազատվել իր աճեցրած հանցավոր կադրերից, առաջին ծիծեռնակը չուշացավ։ Անի Սահակյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am