Փաշինյանը բարոյազրկության հարցում անգերազանցելի է, նրա նպատակը Սուրբ Էջմիածինը ասպատակելն էր

Եթե փորձենք մի քիչ իրավիճակին նայել ոչ այնքան զգացմունքային, որքան քաղաքական տեսանկյունից, ապա ըստ իս, կատարվեց հետևյալը։ Ենթադրյալ «ահաբեկչության» մասին տեղեկատվական կազմակերպված արշավից հետո Փաշինյանի թվաց, որ ինքը կարող է անցնել հաջորդ քայլին՝ ուղիղ գրոհել Վեհարանը։ Իրեն միգուցե թվաց, թե հանրության աչքում արդեն Եկեղեցու դեմ իր արշավն ընկալելի կլինի։ Այս մասին գրառում է կատարել Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանը։

«Խոսքը կոնկրետ հոգևորականի մասին չէ, եթե խոսքը լիներ կոնկրետ հոգևորականի ձերբակալության մասին, ապա ընդունեք, որ դրա համար վատագույն տեղը Էջմիածինը կլիներ։ Փաշինյանի հրահանգի նպատակն էր հենց ասպատակել (կներեք՝ ես այլ հարմար բառ չեմ գտնում) Սուրբ Էջմիածինը, կոտրել Վեհարանի դարպասները, հրահրել բախումներ ուժայինների ու քաղաքացիների միջև ու Վեհարանից տանել տվյալ դեպքում արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ «օպերացիայից» հետո հաջորդ ասպատակությունը արդեն կլիներ հենց Կաթողիկոսի դեմ։

Փաշինյանը սխալ էր հաշվարկել։ Բայց նա հետ չի քաշվելու, նա առհասարակ ոչ թե սրբություն չունի, այլ բարոյազրկության հարցում անգերազանցելի է։ Այստեղ արդեն լրջորեն մտածելու բան ունեն նրա հրահանգները կուրորեն կատարողները, նրան սատարողները, նրան ժողովրդավարից մոլեռանդ բռնապետ սարքողները։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է։ Վտանգված է ոչ թե Կաթողիկոսը, Եկեղեցին, այլ հայոց ինքնությունն ու պետությունը, այդ ինքնության կրող են նաև նրանք, ովքեր այսօր հրահանգով ասպատակեցին Էջմիածինը, այդ պետության մեջ են ապրում նաև նրանք, ովքեր շարունակում են լինել մոլեռանդ «քրիստոնյայի» կամակատարները․․․», – գրառման մեջ նշել է փորձագետը։

 

դիտվել է 397 անգամ
Լրահոս
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am