Անկարային ու Մոսկվային չի մնացել Հայաստանից բռնվելու այլընտրանք

«Ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի նախագահ Էրդողանն իր գլխավորած կուսակցության առաջ ելույթ ունենալով, անդրադարձել է Հայաստանին և հայտարարել, թե «հայկական սփյուռքի ճնշման տակ» Թուրքիայի հետ «բարեկամության դուռը փակ պահելու» հետևանքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային տնտեսական նախագծերից և շարունակելու է դուրս մնալ, իսկ ահա Վրաստանը, որի օրինակը բերել է Էրդողանը, օգտվում է Թուրքիային «ձեռք մեկնելուց»: Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթը փաստացի հուշում է, որ մինչև 2018-ի գարուն Անկարան մտադիր չէ անդրադառնալ հայ-թուրքական արձանագրությանը, որի վերաբերյալ ակնարկել էր Սերժ Սարգսյանը՝ 2018 թվականի գարուն «առանց այդ սին արձանագրությունների» մտնելու մասին ՄԱԿ ամբիոնից սեպտեմբերին արած հայտարարության մեջ: Այդ հայտարարությունը շատերը գնահատեցին իբրև Թուրքիային ներկայացված վերջնագիր, թեև հազիվ թե Սարգսյանը ունենար միամտություն ենթադրելու, թե վերջնագրի ձևով հնարավոր է Էրդողանին «վերադարձնել» արձանագրությունների շուրջ: Հակառակը, այդ տոնայնությունը թերևս վերջնականապես կփակեր այդ վերադարձի ճանապարհը, ինչն էլ փաստացի տեղի է ունենում: Մյուս կողմից, միամիտ է ենթադրել, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը չլինելու դեպքում կար հավանականություն, որ Էրդողանը կվերադառնար արձանագրություններին: Խոշոր հաշվով, հայ-թուրքական արձանագրությունները անցած, և թերևս, բարեբախտաբար, անցած փուլ են, հանդիսանում են անցած աշխարհաքաղաքական շրջափուլի տրամաբանությունն ու այլևս պիտանի չեն վերադարձի ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի ցանկության, կամքի, այլ պարզապես աշխարհաքաղաքական տրամաբանության բերումով: Դա ամենևին չի նշանակում, որ աշխարհաքաղաքական տրամաբանությունն այդպիսով հակասում է հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարին: Ամենևին: Եվ թերևս հակառակը՝ ներկայումս այդ տրամաբանությունն ավելի է բարձրացրել կարգավորման այժմեականությունը, կամ գոնե հեռանկարում դրա պահանջվածությունը: Պարզապես հայ-թուրքական արձանագրությունները և այն շրջափուլը, որի այսպես ասած իրեղեն ապացույցը կամ խորհրդանիշն են դրանք, որևէ սկզբունքային կապ չեն ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման հետ: Այդ արձանագրությունները այլ բան չէին, քան 20-րդ դարասկզբի ռուս-թուրքական պայմանագրերի վերհաստատում և «արդիականացում», ըստ այդմ դրանք ռուս-թուրքական հարաբերության կարգավորման կամ «վերալիցքավորման» գործընթաց էին, ոչ թե հայ-թուրքական հարաբերության: Ներկայումս աշխարհում և տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ է, որտեղ նվազագույնը Մինսկի խմբի համանախագահության երեք անդամ պետությունների մակարդակով ընդունվել է տարածաշրջանում նոր ստատուս-քվոն, այն պահելու անխուսափելիությունն ու փոխելու փորձերի վտանգավորությունն ամբողջ տարածաշրջանի համար»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am