Ամանորին ընդառաջ`կրկին անակնկալ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վաճառվող առաջին սպառման ապրանքներն օր օրի թանկանում են, իսկ պատկան մարմինները փորձում են գիտահետազոտական վերլուծություններ անել թանկացման պատճառների վերաբերյալ: «Հայկական ժամանակ»-ն այսօր հերթական դիտարկումն իրականացրեց Երևանի փոքր կենտրոնում, որի արդյունքներն այդքան էլ հաճելի չեն: Վերջին անգամ ծավալուն դիտարկում իրականացրել էինք նոյեմբերի 7-ին և մեր համեմատությունը ներկայացնում ենք այդ օրվա և այսօրվա գների համադրմամբ: Կարագի 1 կիլոգրամի գինը շարունակվում է տատանվել: Եթե «Անքոր» տեսակի կարագի 1 կիլոգրամը նախորդ ամիս արձանագրել էինք 4450 դրամ, ապա այսօր այն դարձել է 4510 դրամ: Կարագի այդ տեսակը թանկացել է 60 դրամով: Նույնը չենք կարող ասել «Նորզելանդական» տեսակի կարագի մասին, քանի որ նախորդ ամսվա 4490 դրամ գինն այսօր դարձել է 4430 դրամ: «Նորզելանդական» տեսակի կարագն էժանացել է 60 դրամով: Թանկացել է նաև թթվասերը: Եթե նախորդ ամիս «Աշտարակ կաթ» և «Մարիաննա» տեսակի 400 գրամ ծավալով թթվասերը վաճառվում էր 470-ից 500 դրամով, ապա այսօր երկու տեսակն էլ 500 դրամով էր վաճառքի դրված: Հնդկական ընկույզը մոտենում է իր գնի գագաթնակետին: «Երևան սիթի» սուպերմարկետում ընկույզի այդ տեսակի գինը հասել է մեկ կիլոգրամը 12 հազար դրամ սահմանագծին, մինչդեռ փոքր մթերային խանութներում նույն տեսակի ընկույզ կարելի է հանդիպել 7900 դրամով: Սովորական ընկույզի գինն էլ հասել է 8 հազար դրամի: Ընկույզի միջուկ լավագույն դեպքում կարելի է գնել 6500 դրամից սկսած, իսկ հատընտիր ընկույզը՝ 8000 դրամից ոչ պակաս: Մսամթերքի գինը ետ չի մնում մյուս ապրանքատեսակներից: Մեկ կիլոգրամ տավարի ֆիլեն դարձել է 3550 դրամ, մինչդեռ մեկ ամիս առաջ այն կարելի էր գնել 3350 դրամով: Լանգետի համար նախատեսված ֆիլեն այսօր վաճառվում էր 4260 դրամով: Խոզի չալաղաջը էժանացել է: Նախկին 3700 դրամի փոխարեն խոզի մսի այդ տեսակն այսօր վաճառվում էր 3200 դրամով: Մրգի և բանջարեղենի գների էական տարբերություն չկա: Թանկացել է համեմ տեսակի կանաչին: Եթե նախորդ ամիս այն վաճառվում էր 90 դրամով, ապա այսօր դարձել է 130 դրամ: Թանկացել է նաև բանանը: Նախորդ ամիս 630 դրամով վաճառվող բանան այսօր դարձել է 665 դրամ: Լոլիկն ու վարունգը նույնպես թանկացել են: Լոլիկի դեպքում թանկացումը 50 դրամ է, իսկ վարունգի պարագայում՝ հսկայական: Վարունգն այսօր վաճառվում էր 720/1կգ գնով, իսկ լոլիկը՝ 750դրամ/1կգ: Նշենք, որ լոլիկն ու վարունգը նախորդ ամիս հետևյալ գներն ունեին. առաջինի դեպքում 700 դրամ, իսկ երկրորդի դեպքում՝ սկսած 370 դրամից: Էժանացել է ձուն: 1 հատ ձուն կարելի է գնել 62 դրամով, մինչդեռ նախորդ շաբաթ ձուն հասել էր 90 դրամի սահմանագծին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am