Նալբանդյանը բանակցությունների է մեկնում ԵՄ-ՀԱՊԿ «բրոնեժիլետ» հագած

«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդն ասում է. «Ծուռ նստենք, դուզ խոսենք»: Փորձենք: Կենտրոնացել ենք ԵՄ համաձայնագրի, դրանից բխած վիզային և «այլ» հմայքների վրա, սակայն նոյեմբերի 30-ին ՀԱՊԿ-ի ընդունած հայտարարությունը պակաս «հմայիչ» չէ: Կարելի էր փոքր-ինչ հեռուն գնալ և ռուսական «փորձագիտական լեզվով» արձանագրել, որ դրանով լեգիտիմացվեց հայ-ռուսական «ամուսնությունը»` անչափ բարձր մակարդակով. ոչ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի սիրելի «տիկնանց»` Ղազախստանի, Բելառուսի և մնացյալի ձեռամբ` հավաստելով ոչ միայն ՀԱՊԿ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին, այլև` Հելսինկյան եզրափակիչ ակտին, այդ թվում` Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի հանդիպումներում տեղի ունեցած պայմանավորվածություններին: Եվ այդ ամենը` Նալբանդյան-Մամեդյարով սպասվող հանդիպումից «վայրկյաններ» առաջ: Ասել է` Նալբանդյանը բանակցությունների է մեկնում ԵՄ-ՀԱՊԿ «բրոնեժիլետ» հագած: Ինչն ուղղակի «չափալախ» էր վերջերս Յուրոփից «լվացված-քամված» Իլհամ Հեյդարովիչի համար: Պատժո՞ւմ է Ռուսաստանն Ադրբեջանին: Անշո՛ւշտ: ԵԱՏՄ չմտնելո՞ւ համար: Նա՛և: «Լավրովի ծրագիրը» տապալելու, ռուս խաղաղապահների մուտքը տարածաշրջան տորպեդահարելու՞ համար: Բա իհա՛րկե: Ընդ որում, հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում այսօր նախագահում է Հայաստանը: Հետաքրքիր օրինաչափությամբ` ՀԱՊԿ-ը, որը «տազ» արած, տարիներ շարունակ ձեն-ծպտուն չէր հանում սահմանային դեպքերի, գնդակոծվող գյուղերի ճանապարհների-շեների մասով, մեկ էլ ու հարգարժան Բորդյուժայի շուրթերով, ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանին «հանձնելու» վերջին պահին կիրառեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» եզրույթը: Սա առնվազն գիլիոտին էր Ադրբեջանի համար, եթե ոչ` ավելին: Ու հիմա նույն ՀԱՊԿ-ը բավականին հետաքրքիր հայտարարություն ընդունեց` Հայաստանի նախագահության «օրերին», ինչը ոչ միայն սանձում է Ադրբեջանի դիկտատորի գազանային, պատերազմական «տենչերը», այլև խոր ֆիասկո պարտադրում նրան գեոքաղաքական խաղի առումով, մանավանդ երբ այս ամենին գումարվում է Էրդողանի` ղարաբաղյան խնդրում առ Պուտին ունեցած խոր «հուսալքությունը»: Եվ քանի որ «ծուռ նստել, դուզ ենք խոսում», ասենք նաև, որ Էրդողանին այս փուլում հաստատապես չեն հուզում Ալիևն ու վերջինիս «ղարաբաղյան տենչերը»։ Էրդողանը բոլորովին, անչափ ծավալուն այլ օրակարգ ունի Պուտինի և Ռուսաստանի հետ, ուստի նաև այս «գետնին վրա» է Ալիևը մեկուսացած ու «լքյալ»: Ի դեպ, ԵՄ համաձայնագիրը, ՀԱՊԿ բավականին կարևոր հայտարարությունն ուղեկցվեցին է՛լ ավելի հետաքրքիր բաղադրիչով. այդ երկրորդությունը Սերժ Սարգսյանի կողմից երրորդվեց դեպ Արցախ «մարշով». ՀԱՊԿ-ից անմիջապես վերադարձած Սերժ Սարգսյանը փութաց Արցախ` տարին ու շրջանը եզրափակող զորավարժությունների: Ընդ որում, բավականին հետաքրքիր ևս մեկ բան տեղի ունեցավ այս օրերին. արդեն ներքաղաքական (չնայած` ոչ միայն) բնույթի` փակելով շրջանը: Հայոց դատական դահլիճում, Նորք-Մարաշի զինված խմբի հայտնի գործի շրջանակներում, հնչեց Վահան Շիրխանյանի և խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի զրույցի ձայնագրությունը, որից ածանցված հարցերն ավելի շատ են, քան ենթադրվող պատասխանները: Նախ` ինչու՞ հիմա և ի՞նչ նպատակով հնչեց ձայնագրությունը: Չէ, հեռուն չենք գնում այն «բաղդատելու» ԵՄ համաձայնագրի, ՀԱՊԿ հայտարարության հետ, ելնելով նրանից, որ շատերն էին գուցե սպասում, որ ԵՄ համաձայնագիրը և սպասվող ղարաբաղյան զարգացումները հնարավոր է և լուրջ պայթյունի հիմք լինեին, որի վրա էլ նրանք, առանց վայրկյան կորցնելու, կտաքացնեն իրենց ձեռքերը, սակայն, ի փառս Աստծո, չեղան «նման բաներ», և հիմա ճիշտ ժամանակն է հասկացնելու` «որտեղ են ձմեռում խեցգետինները», և ինչու այս անգամ նրանք այդպես դաժանորեն «ամառեցին»։ Ինչու՞ ՕՐՕ դաշինքը ձայն-ծպտուն չի հանում այդ ձայնագրության առնչությամբ, ինչու լուռ է նաև մեր կողմից անչափ հարգված պարոն Սեյրան Օհանյանը: Լուռ է անգամ գերակտիվ տիկին Ռուզան Խաչատրյանը… Հարցերը շատ են։ Բայց ցավն ու ափսոսանքը է՛լ ավելի շատ են»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am