ՃՈ մեքենաների թիվը և ծախսած վառելիքի արժեքը գաղտնի են պահվում

«Հայկական Ժամանակը» տեղեկություն էր հրապարակել, որ 2017 թվականին ոստիկանությունը ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այդ մեքենաները ձեռք է բերել «Տոյոտա-Երևան» ընկերությունից, որոնց համար վճարել է 350 մլն ՀՀ դրամ: «Հայկական Ժամանակը» ոստիկանության ՀԼՎ-ից հետաքրքրվել է, թե ինչ նպատակով է ոստիկանությունը ձեռք բերում այդ ավտոմեքենաները: Միևնույն ժամանակ խնդրել էինք տրամադրել, թե ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում քանի մեքենա կա, ու որքան է կազմում դրանց վառելիքի ծախսը մեկ տարվա ընթացքում: «Ձեր 30.10.2017 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ 2017 թվականին 43 հատ «Toyots-Corolla» մակնիշի ավտոմեքենաները ձեռք են բերվել ճանապարհապարեկային ծառայություն իրականացնելու նպատակով, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում հաշվառվող մեքենաների և դրանց վառելիքի ծախսի վերաբերյալ տեղեկությունը ՀՀ ոստիկանության պետի 1-ՆԳ հրամանի համաձայն համարվում է գաղտնի, հետևաբար՝ չի կարող տրամադրել»,- մասնավորապես, ասված է ՀՀ ոստիկանության «ՀԺ»-ի գրավոր հարցման պատասխանում։ Ի դեպ, «Տոյոտա-Երևան» ընկերությունը կապվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մամուլը գրել է, որ այն Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանինն է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am