Շիրխանյանի և Սամվել Բաբայանի հարցով կարծիքները չեն համընկել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչով ստեղծված «Հանուն Հայաստան պետության ճակատի» վերջին նիստը բավականին բուռն է անցել, տեւել է 5 ժամ, օրակարգի գլխավոր հարցը Հայաստանում քաղբանտարկյալներին է վերաբերել։ Բանն այն է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման շրջանակներում հայաստանյան իշխանությունները պարտավորվել են չունենալ քաղբանտարկյալներ։ Այս ճակատը պատրաստվում է Հայաստանում ԵՄ դեսպանությանը հայտարարություն-նամակ հղել եւ մատնանշել քաղբանտարկյալներին՝ անուն առ անուն։ Նախաձեռնող խմբում կարծիքները չեն համընկել զինված խմբի գործով պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի եւ Արթուր Վարդանյանի, ինչպես նաեւ Սամվել Բաբայանի հարցով։ Առաջին երկուսի դեպքում ընդհանուր կարծիքն այն է եղել, որ դա «սարքած» գործ է , իսկ գլխավոր դերակատարը՝ Հայր Անտոնը, ազատության մեջ է․ «Այդ տրամաբանությամբ Հայաստանում 90 տոկոսի հետ կարելի է նման խոսակցություն վարել ու հետո գործ սարքել»։ Իսկ Սամվել Բաբայանի հարցում մատնացույց են արել, թե նա հրապարակային քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։ Միանշանակ ընդունվել է Անդրիաս Ղուկասյանի, Գեւորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի եւ նույնիսկ «Սասնա ծռերի» զինված ապստամբների՝ քաղբանտարկյալ լինելու փաստը, նրանց անգամ «ռազմագերի» անվանումն են տվել՝ համարելով, որ նրանց գործողությունները քաղաքական պայքարի հետեւանք են։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ պատրաստել հայտարարություն եւ այն ուղղել եվրոպական կառույցներին»: Առավել մանրամասն ` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am