«Ես հիվանդ չեմ, ու ոչ էլ գիժ». Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործ

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատական նիստն էր: Սպանության մեջ մեղադրվող «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր Մուշեղ Մխիթարյանն ու իր փաստաբան Մարինե Ֆարմանյանը 2 միջնորդություն ներկայացրին դատարան: Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է  ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: «Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 60, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը, ում հետ Անին ծանոթ էր մի քանի ամիս… Գործի դատաքննության ընթացքում դժբախտ պատահարից՝ շմոլ գազի թունավորումից մանկահասակ երեխայի ու ամուսնու հետ մահացել է այս գործով առանցքային վկա Աննա Մ.-ն, ով դեպքի օրը Մուշեղի հետ գնացել էր Անի Մաջնունյանի բնակարան: Այսպիոսվ՝ միջնորդություններից մեկի համաձայն, Մուշեղ Մխիթարյանը դատարանին խնդրում է ամբուլատոր դատահոգեբժշկական փորձաքննություն իրականացնել: «Փորձաքննությունից ստացանք պատասխան, թե ես փորձում եմ գիժ երեւալ: Եթե ես փորձեի գիժ երեւալ, երբեք հանդես չէի գա գրագետ միջնորդություններով, չէի տպագրվի մամուլում արվեստի մասին մասնագիտական հոդվածներով: Իմ մոտ նկատում եմ հիշողության տատանումներ եւ դեպրեսիվ վիճակ: Իրականում ուզում եմ ոչ գիժ լինել, ոչ էլ խուսափել պատասխանատվությունից: Ես լավ գիտեմ իմ վիճակը, ներկայումս գտնվում եմ Նուբարաշենի նյարդահոգեբույժների հսկողության տակ, ստանում եմ դեղամիջոցներ, որոնք ոչ միայն չեն պակասում, այլ նաեւ ավելանում են: Ես այլեւս չեմ վստահում «Նուբարաշեն» հոգեբուժական ՓԲԸ-ին եւ դատարանին խնդրում եմ եւս մեկ անգամ ամբուլատոր դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակել՝ ամբուլատոր»: Հաջորդ միջնորդությամբ էլ Մուշեղ Մխիթարյանը միջնորդել էր համապատասխան օպերատորից պահանջել Աննա Մ.-ի մայրիկի անունով գրանցված հեռախոսի վերծանումները՝ ասելով, թե Աննան նաև այդ հեռախոսահամարն է օգտագործել: Ամբաստանյալի կարծիքով՝ հիշյալ վերծանումները պետք է ապացուցեին, որ ինքն ու Աննան մշտապես շփվել են, Աննան իրենից երբեք չի վախեցել: Տուժողի իրավահաջորդի՝ Անի Մաջնունյանի մայրիկի ներկայացուցիչ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ: Վկա Աննա Մ.-ի մեկ հեռախոսահամարի վերծանումներով ու գործի մյուս հանգամանքներով էլ է ապացուցվում, որ Մուշեղն ու Աննան շփվել են, Աննան Մուշեղից սկզբում չի վախեցել, նրանից վախեցել է սպանության պահին ու դրանից հետո… Տվյալ միջնորդությամբ, ըստ տուժող կողմի, գործի դատաքննությունը լրացնելու ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի բերվում: Դատարանը մերժեց այս միջնորդությունը:      

դիտվել է 1279 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am