Փաստաբանը միջնորդել է գլխավոր դատախազությանը անհապաղ ազատ արձակել Սուրեն Խաչատուրովին

ՌԴ-ում ադրբեջանցի գործարարի կողմից հետապնդվող և այժմ Երևանում՝ «Դատապարտյալների հիվանդանոցում», անազատության մեջ գտնվող Սուրեն Խաչատուրովին անհապաղ ազատ արձակելու կապակցությամբ նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին: Բանն այն է, որ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր կասեցնել ՀՀ իրավապահների կողմից Սուրեն Խաչատուրովին ՌԴ իշխանություններին հանձնելու գործընթացը: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացմամբ, ՄԻԵԴ-ը հիշեցրել է իր որոշումը չկատարելու հետևանքները և ընդդեմ Թուրքիայի գործը, որի շրջանակում Թուրքիան չէր կատարել ՄԻԵԴ-ի պահանջը: Ներկայացնելով Խաչատուրովի նկատմամբ ՌԴ-ում հարուցված գործի նախապատմությունը՝ Բաղդասարյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Խաչատուրովը Մոսկվայում է եղել 1996-ից, աշխատել է տարբեր տեղերում, ունեցել տարբեր պաշտոններ: Լինելով համատիրության պետի տեղակալ՝ փաստաբանի փոխանցմամբ՝ նա նաև կարողացել է վերահսկողություն իրականացնել շինարարությունների նկատմամբ, տալ կամ չտալ թույլտվություններ: «Ինքը ինձ պատմել է, որ աշխատանքի ընդունվելուց հետո նկատել է բազմաթիվ խախտումներ ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովի շինարարական գործունեության մեջ: Իսմայիլովները բազմիցս սպառնացել են, թե կսարքեն Խաչատուրովի գլխին, և ինչ-որ անձ ցուցմունք է տվել իրավապահներին, թե փորձել են կաշառք տալ, բայց Խաչատուրովը աշխատասենյակում չի եղել, ինչի պատճառով չեն կարողացել կաշառք տալ: Արդյունքում փաստացի քրեական գործ են հարուցել, բայց մինչ այդ, ինքը կարողացել է շուտ գալ Հայաստան, և հիմա Հայաստանի իշխանությունները փորձում էին նրան հանձնել ՌԴ-ին, սակայն ՄԻԵԴ-ը կասեցրեց հանձնման որոշման իրականացումը», - ներկայացրեց փաստաբանը: Նիկոլայ Բաղադասարյանի խոսքով՝ ութ ամիս շարունակ պաշտպանական կողմը փորձում էր իրավապահներին բացատրել, որ անօրինական է առողջական վատ վիճակում գտնվող կալանավորին հանձնել այլ երկրի իրավապահներին, սակայն ապարդյուն. նրանց բողոքը երկու անգամ մերժել է Վերաքննիչ դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել այն: «Մարդը ակնհայտ առողջական վատ վիճակում է, սկզբում գտնվում էր քաղաքացիական հիվանդանոցում: Սակայն նրան ռուս իրավապահների ցուցումով կալանավորել են, ու առողջությունը կտրուկ վատացել է քննչական մեկուսարանում: Այժմ Խաչատուրովը «Դատապարտյալների հիվանդանոցում» է», - ասաց փաստաբանը: Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությանը միջնորդել է անհապաղ ազատ արձակել Սուրեն Խաչատուրովին, որին պահելու առավելագույն ժամկետը լրանում է դեկտեմբերի 11-ին: «Ես միջնորդում եմ անհապաղ ազատ արձակել, քանի որ մինչև դեկտեմբերի 11-ը ոչինչ չի փոխվի», - ասաց Բաղդասարյանը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am