Ռոսսելխոզնադզորն արգելել է 710 կգ սառեցված ձկան եւ ծովամթերքի ներմուծումը Հայաստան
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Россельхознадзор» դաշնային ծառայությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում արգելել է ձևակերպել Հայաստան ուղարկման համար նախատեսված 710 կիլոգրամ ընդհանուր քաշով սառեցված ձկան և ծովամթերքի երկու խմբաքանակը: Այս մասին հայտնում է կազմակերպության լրատվական ծառայությունը: Նշվում է, որ ծովամթերքը ստացվել է առանց խմբաքանակի տեղափոխման համար անհրաժեշտ սանիտարական որոշ փաստաթղթերի: Բեռնումն արգելվել է:
