Մի սպասեք, որ ինձ պետք է խփեն. դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյան. armtimes.com

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղեւոնդյանի վերջին հարցազրույցը հայկական կայքերից մեկում հանրային կյանքում ցնցում առաջացնող ազդեցություն ունեցավ: Վիրտուալ տիրույթում օրեր շարունակ մարդիկ չնվազող հետաքրքրությամբ լսում են նրա խոսքը, քննարկում, համաձայնում կամ չհամաձայնում: Բայց քանի որ դերասանի քննադատությունը սուր ու ծակող էր, շատերը սկսել էին անհանգստանալ նրա համար: Ռուդոլֆ Ղեւոնդյանն անդրադառնում է երկրի հասարակական-քաղաքական կյանքից մինչեւ կրոնի հարցերի: Կրոնն ազգի համար անպետք ու ոչ օգտակար է համարում, արձանագրում է, որ երկրում մնացել է չորս հոգի, այնինչ ոմանք նյութական շահի հետեւից են վազում, ձգտում փողի, տան, ավելի մեծ տան: «Սատկելու ես, էթաս, տունդ պոլիկլինիկա են սարքելու, այ դոդ գլուխ»,- կյանքի անփոփոխ օրենքն է հիշեցնում արտիստը: Անդրադառնում է նաեւ գյուղացու դարդուցավին ու նկատում. «Գյուղացին պոմիդորը մի տարի քաղհան է անում, բերում է, չի կարողանում ծախել, որովհետեւ Մուկը պիտի իր պոմիդորը ծախի: Է՜, այ քեզ բան: Մուկ ջան, թող էս մարդիկ էլ ծախեն»: Ռուդոլֆ Ղեւոնդյանի հետ զրուցել ենք նրա աղմկահարույց գնահատականների արձագանքների առիթով: Եվ ինչպես պարզ դարձավ, դրանց բացասական մեկնաբանությունները դերասանին ցավ էին պատճառել: - Պարոն Ղեւոնդյան, Ձեր վերջին հարցազրույցը շատ մեծ արձագանք գտավ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ունի հարյուր հազարավոր դիտում՝ 400 հազարից ավելի: Ձեր հնչեցրած սուր ու կծու գնահատականներից հետո հիմա շատերին է հետաքրքիր՝ ինչպե՞ս եք, ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է: - Ամեն ինչ կարգին է: Ամեն ինչ էլ հրաշալի է: Շատ լավ է, ի՞նչ պիտի լիներ, որ: - Շատերն անհանգստանում էին ձեզ համար: - Չէ, թող ոչ մեկն էլ չանհանգստանա ինձ համար, ամեն ինչ լավ է, ընդունողը ընդունել է, չընդունողն այդպես էլ չի ընդունելու: Ես չգիտեի, որ իմ ժողովրդի վիճակն այդքան լավ է, ես էլ հիմարի պես ընկել, ամեն մեկի համար դոշ եմ տալիս: Դու մի ասա այնքա՜ն մարդ կա, որ իր համար լավ է, ու դեռ մի բան էլ նեղանում է, որ ճիշտն եմ խոսում, ճիշտն եմ ասում: Ինչ-որ հիմա մեկնաբանություններում կարդում եմ, ստացվում է, որ մարդիկ շատ գոհ ու երջանիկ են, նեղվում են, որ այդքան բացեիբաց խոսում եմ: Ինձ համար շատ հետաքրքիր նորություն էր: Ես գիտեի՝ համընդհանուր ինչ-որ դժգոհություն կա, համընդհանուր տհաճ երեւույթներ կան, պարզվում է մարդկանց համար բավական լավ է: Շատ ողջունելի է, շա՛տ: - Իսկ իշխանությունը, եկեղեցին, օլիգարխները որեւէ ձեւով ձեզ չե՞ն փորձել բացատրել, որ անթույլատրելի մտքեր եք արտահայտել, իրենց տեսանկյունից:   - Դուք գտնում եք, որ իրենք այդպիսի տեսանկյուն ունեն, որ անթույլատրելի մտքե՞ր եմ արտահայտում: - Դե նրանցից շատերին ձեր ասածները գուցե դուր չգային, շատերն իրենց կտեսնեին ձեր խոսքերում, ձեր քննադատությունը կհամարեին իրենց ուղղված: - Ով պետք է, ինչքան պետք է, հասկացել է, ոչ ավելին է պետք, ոչ պակասը: Ոչ էլ սպասեք, որ ինձ պետք է խփեն, կամ ես՝ մեկնումեկին: Հանգիստ եղեք, ամեն ինչ նորալ է, ամեն ինչ լավ է: Ես իմ մտքերն եմ արտահայտում բարձրաձայն: Ում սրտով չէ, դա արդեն իր պրոբլեմն է, իր մեղքն է: Ես ասել եմ այն, ինչ-որ ճշմարտությունն է: - Ձեր նկարագրած Հայաստանի վիճակը բավականին տխուր է, ինչքան էլ որ հիմա արձագանքներից կարող եք այն տպավորությունը ստանալ, որ գուցե շատերի համար ամեն ինչ այնքան էլ վատ չէ... - Եթե գյուղացի մարդը բողոքում է, ասում է, որ կարկուտը խփեց, պոմիդորս թափվեց, խաղողը չաճեց եւ այլն, ու երբ ասում ես, որ մարդ կա, որը սկզբից իր բերքն է ծախում, հետո է թողնում գյուղացու բերքը ծախվի կամ չծախվի, փտում է, թափվում է, ես տեսնում եմ, որ մարդիկ դժգոհում են իմ ասածից, որ ես այդպիսի օրինակ եմ բերում: Դե, եթե դժգոհում են, թող իրենք գտնեն իրենց դրսեւորման ճանապարհը, իրենց ասելիքը: Դա ինձ կարող է եւ չանհանգստացնել: Իսկ որ ասում եմ՝ գեղցի, ես գյուղացուն նկատի չունեմ: Ես քաղքենուն նկատի ունեմ, հենց քաղաքի կենտրոնում ծնված գեղցուն: Գեղցին ու գյուղացին տարբեր բաներ են, սարերի ու մոլորակների տարբերություն է: Գեղցին անդաստիարակ, ցիվիլիզացիա չանցած սրիկան է, իսկ գյուղացին մնում է նույն սիրուն գյուղացին, որի ափը պետք է պաչել իր կթած կովի, իր աճեցրած մրգի, բանջարեղենի եւ այն ամենի համար, ինչ ինքը կարողանում է անել: Երբեք գյուղացուն ես չեմ կպչում ու մեծ հարգանք ունեմ: - Ամեն դեպքում ինչ-որ հուսադրող բան տեսնո՞ւմ եք մեր երկրում: Թունելի վերջում լույս կա՞: - Հրաշքներ կան, հրաշքնե՛ր: Մի քիչ որ գնահատեն մարդուն, մի քիչ էլ խելացի մարդիկ լինեն Ազգային ժողովում ձեռք բարձրացնողները, ամեն ինչ լավ կլինի: Էնտեղ պետք է մի քիչ էլ ժողովուրդ հավաքվի, որը պիտանի լինի ազգին, ոչ թե իր «դամավոյ կնիժկին»: Հայաստանի համազգային, միջազգային, միջտիեզերական գործերին ու հարցերին պիտանի լինի, ոչ թե գնան գլուխ պահեն, իրենց ռոճիկը ստանան, քաշվեն մի կողմ: Լիքը լավ-լավ բաներ կան, լիքը սպասելիքներ ունենք, որ էլ ավելի լավ պիտի լինի: Իսկ գեղցին մնում է գեղցի, որովհետեւ նա անդաստիարակ է, ցիվիլիզացիա չի անցնում: Ինքը ինչքան էլ սովորի, ինչքան էլ կրթություն ստանա, միեւնույն է, քաղքենին մնալու է քաղքենի: Իսկ քաղաքացի դառնալ ձգտելու համար ամենահետին գյուղից էլ գյուղացին կարող է գա ու հոգով դառնա պատրիոտ: - Ձեր կարծիքով՝ այսօր գեղցին ու քաղքենի՞ն են մեր երկրում կարեւոր հնարավորությունների տիրապետում, որոշումներ կայացնում, նախանշում երկրի ընթացքը: - Դե գիտեք ինչ, քաղաքականությունից հեռու մարդիկ, կրթությունից հեռու մարդիկ, գաղափարապես զարգացածությունից հեռու մարդիկ, անպայման կոչվում են անդաստիարակ: Իրենք չեն կարող երկիր կառավարել: 100 հոգու մեջ կարող է 30 հոգին լինի իմ ասածին մոտ՝ խելքը գլխին, բայց այն 70-ը ում են պետք, ով է երբ ինչ խոսել, ով է երբ ինչ ասել: Ու կարեւոր ինչ է ասել: Չե՞ք տեսնում, որ խոսում են չորս, հինգ, վեց, յոթ, տասը, հոգի: Լավ՝ 15 հոգի: Էն մնացածը չի խոսել, չի էլ խոսելու, որովհետեւ ծվարել է ինքը իր համար, իր գեղցիությունը բրդելով, տակից մի տեղից գաջ է առնում, մի տեղից ցեմենտ է առնում, իր համար պալատներ է սարքում: ժողովուրդը կոտորվում է: Պայուսակներն առած, «բարդաններով», տատիները՝ խալաթները հագած, մեջքներին իրենց շալերը կապած, «դամաշնիկներով» փախչում են: Էդ իրենց դարդից է, որ փախչում են, թե չէ պրեզիդենտը ի՞նչ կապ ունի, թե չէ քաղաքապետը ի՞նչ կապ ունի: Ոչ մեկն էլ կապ չունի: Գեղցիներից է, որ փախչում են, որ իրենք էլ չգիտեն ո՛չ չափ, ո՛չ սահման: Մի խոսքով, ես ջղայնացա: Բավարարվեք, այսքանով, լա՞վ: Շնորհակալություն: armtimes.com

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am