Արա Աբրահամյանը բացեց գաղտնիքը՝ Պուտինը դերասանություն է անում

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման առիթով Ռուսաստանում առաջացած հակահայ հիստերիան, մասնավորապես,  ռուսական հեռուստաալիքներով Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու փաստը հույզեր է բորբոքել ոչ միայն Հայաստանի,այլ Ռուսաստանի հայերի շրջանում: Մի քանի օր է օդում կախված հարցադրումներ կային՝ որտե՞ղ են Ռուսաստանի հայկական կառույցները, ինչո՞ւ որևէ կերպ չեն արձագանքում կամ չեն փորձում խոչընդոտել այդ տհաճ երևույթը: Եւ ահա, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ամենամոլի հայ ռուսասեր Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել , որով իբրև թե պատրաստվում էր դատապարտել մեղավորներին: Բայց դատապարտում չկայացավ, քանզի այդ հայտարարությունը ոչ այլ ինչ էր քան բացատրագիր այն մասին, որ Հայաստանը ամենևին էլ Եվրոպա չի գնում, այլ շարունակում է մնալ Ռուսաստանի կողքին, կամ եթե գնում է, ապա դա Պուտինի կամքով է, կամ համաձայնությամբ.<<Այդ Համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք եւ ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում:Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին եւ ռուսական  իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ եւ այլ իշխանական կառույցների կողմից որեւէ հայտարարության բացակայությունը: Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների եւ քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես եւ Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջեւ խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաեւ նպատակ ունեն  ռուսաստանյան հասարակության աչքում ձեւավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար>> ասվում է հայտարարության մեջ՝ փորձ անելով հանդարդեցնել վիրավորված կրքերը: Ու որպեսզի Արա Աբրահամյանը ցույց տա իր խոնարհումը առ Ռուսաստան ու Վլադիմիր Վլադիմիրովիչ եւ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե նրա միտքը ծուռ է, Արա Աբրահամյանը էլ ավելի հեռուն է գնում ՝ քար նետելով Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա, վտանգավոր հայտարարություն անում  Ղրիմի հարցի վերաբերյալ. <<Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետեւողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը>>: Արա Աբրահամյանի հղած  հայտարարությունից կարելի է եզրակացնելով առանցքային ասելիքն այն մասին, որ Պուտինը Հայաստանի միջոցով ճանապարհ է բացել դեպի Եվրոպա, սակայն, որպեսզի որպես կայսրություն չկորցնի իր ազդեցիկությունը, իր կայսերական համբավը, կեղծում է իրականությունը: Ի վերջո,  Հայաստանը այդ երկրի համար որպես հերթական նահանգներից մեկն է ընկալվել, հիմա ինչպես ընդունել, որ իրեց տեղն այնքան նեղն է, որ միջանցք Հայաստանով միջանց են բացել դեպի Եվրոպա:  Սրանով է բացատրվում խանդի տեսարանները,հեռուստաեթերով վիրավորանք հնչեցնելը եւ այլ ուրիշ հարձակումները: Եւ քանի ,որ ամեն ինչ արվել է ճիշտ եւ ճիշտ Պուտինի կամքով ու այդ մասին ի լուր աշխարհի հայտարարեց  Արա Աբրահամյանը, ապա կարող էր վերջում էլ թուլանալ ու հաճույք ստանալ.«Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, և հեռուստաընկերությունների ու ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին և փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝ մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջեւ տարաձայնություն սերմանելով»: Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am