Հայ համայնքը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ կարեւոր հարցեր է բարձրացնում

Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ձգձգումը տեղի հայ համայնքին վաղուց պահում է լարվածության մեջ, գրում է Ակոսը` բարձրացնելով մի քանի հստակ հարցեր: «Ստամբուլի նահանգապետարանի ու հայկական համայնքի տարբեր ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ զգում ենք, որ հաշվի չեն առնում պատրիարքի տեղապահին ու ընտրությունները նախաձեռնող հանձնաժողովին։ Սակայն թուրքական կառավարությունը բարձրաձայն չի հայտարարում, թե որոնք են նրանց հաշվի չառնելու հիմնավորումները։ Այդ պատճառով կարծում ենք, որ հայ համայնքի մոտ առաջացած հարցերն անհրաժեշտ է ուղղել թե՛ թուրքական կառավարությանը, թե՛ հայոց պատրիարքարանին»,- նշում է պարբերականը: Հարցերը հետեւյալն են. Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը հայոց պատրիարքի տեղապահ Բեքչյանի ու ընտրությունը նախաձեռնող հանձնաժողովի մասին ասե՞լ է․ «Մենք նրանց հաշվի չենք առնում»։ Եթե ասել է, ապա որո՞նք են հիմնավորումները։ Ստամբուլի նահանգապետարանն ընտրությունների ուղղությամբ արված քայլերի ժամանակ խախտումնե՞ր է հայտնաբերել։ Եթե այդպիսի դիտարկում կա, ապա ի՞նչ գնահատական պետք է տալ նախագահ Էրդողանի՝ ապրիլի 24-ին ցավակցական հեռագրում առկա խոսքին, թե․ «Հուսով ենք, որ կարճ ժամանակում կկայանա Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունը»։ Ստամբուլի նահանգապետն արքեպիսկոպոս Աթեշյանին արդյո՞ք ասել է․ «Դուք դեռ հրաժարական չեք տվել։ Մենք ձեզ ճանաչում ենք որպես պատրիարքի գլխավոր տեղապահ»։ Եկեղեցական գլխավոր ժողովի քվեարկությամբ պատրիարքի գլխավոր տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Աթեշյանը, նույն Եկեղեցական գլխավոր ժողովի քվեարկությամբ այդ պաշտոնը կորցնելուց հետո, արդյո՞ք դադարեցրել է իր գործունեությունը։ Եթե այդպես է, ապա արքեպիսկոպոս Աթեշյանն ինչո՞ւ է դժվարությամբ հրաժարական տալիս։ Պետությունից ակնկալի՞ք ունի։ Թուրքիայի համար պատրիարքի ընտրության հարցում «համապատասխան» կամ «անհամապատասխան» թեկնածուներ կա՞ն։ Եթե այդպես է, միթե պատրիարքարանում դա չպետք է գնահատվի որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին։ Պետության անունից արված այսքան հայտարարություններից հետո ի՞նչ գնահատական պետք է տալ համապատասխան պաշտոնյաների՝ համառությամբ լռելուն: Պոլսում ոչ մի կերպ չի հաջողվում հայոց նոր պատրիարք ընտրել: Ընտրության գործընթացը կազմակերպում է տեղապահ Բեքչյանը, որին որպես տեղապահ չեն ընդունում Թուրքիայի իշխանությունները: Ստամբուլի նահանգապետարանը, օրինակ, անպատասխան է թողել նրա նամակը, փոխարենն ընդունելով հայ եկեղեցականների պատվիրակությանը` առանց Բեքչյանի: Բեքչյանի դեմ եղած տրամադրությունների մասին խոսել է նաեւ Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` նշելով, որ պետության այդպիսի վերաբերմունքի պատճառը Բեքչյանի՝ 2016 թվականին գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցն է:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am