Լաթաքիայում լրագրողների ականանետային գնդակոծության վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել
LifeNews-ը հրապարակում է սիրիական Քենսաբա գյուղի մոտակայքում` Թուրքիայի սահմանից մի քանի կմ հեռավորության վրա օտարերկրացի լրագրողների գնդակոծության մասին տեսանյութը: Տեսագրության մեջ դեռեւս լսվում են վերջին արկերի պայթյունները, որոնք, ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով, արձակվել են հարեւան պետության կողմից:
