Փաշինյանը կփոխի իր իսկ հռչակած սկզբունքները. Մուրադ Փափազյանը` Կարապետյանի կալանքի մասին

Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու և վերջերս նոր հալածանքների ենթարկված «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման կողմնակիցների նկատմամբ իշխանության գործողությունները համարում է ցուցիչ այն բանի, որ Փաշինյանը ձգտում է ճնշել իր քաղաքական հակառակորդներին:

«Հայաստանի վարչապետի նպատակն է չեզոքացնել ընդդիմության ակտիվությունը։ Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան նրա գործողություններում նյարդայնություն է նկատվում։ Նա գիտի, որ իր նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում և սփյուռքում արդեն անբարյացակամ է», – ասում է Փափազյանը։

Այս ֆոնին, նրա կարծիքով, իշխանության վարքն ավելի կկոշտանա։ Փաշինյանը կիրառելու է ոչ թե ժողովրդավարական, այլ ուժային մեթոդներ` փոխելոով ժամանակին իր իսկ հռչակած սկզբունքները, որոնք առաջացրել էին հանրային վստահություն և նրան բերել իշխանության։ Ընդ որում, ինչպես նշում է սփյուռքի ներկայացուցիչը, նման պահվածքը պայմանավորված է օրակարգով, որը Փաշինյանի համար արդիական է դարձել հատկապես Թուրքիա այցից հետո: «Նա ցանկանում է շուտափույթ կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Բայց Անկարայում և Բաքվում չեն ուզում ձեռք մեկնել Երևանին, այլ ուզում են ամբողջովին իշխել Հայաստանի վրա։ Այդ իմաստով նրանց համար Նիկոլ Փաշինյանը լավագույն գործիքն է», – ասում է Փափազյանը։

Sputnik Արմենիայի զրուցակիցը կարծում է, որ հայրենի երկրում օտարի քաղաքական օրակարգը սպասարկելու համար Հայաստանի վարչապետը, պատկերավոր ասած, այժմ ծնկի է իջել Ալիևի և Էրդողանի առջև։ Փափազյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանի հետապնդումներին, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին և ընդդիմության վրա ճնշումներին անպայման կհետևեն իշխանության գործողություններին չհամաձայնող բազմաթիվ անձանց նկատմամբ ծայրահեղ միջոցներ: Ժողովրդավարական ազատությունները կխախտվեն, և դա կհանգեցնի ճակատագրական սխալների։ Հայրենակիցների, այլ ոչ թե ազգի թշնամիների նկատմամբ կոշտ հրամանը, Փափազյանի խկարծիքով, վախի հետևանք է։

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա

դիտվել է 489 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am