Որքան Նիկոլ Փաշինյանի վրա ճնշումը մեծանա, այնքան գործողությունները կոշտ են լինելու․ ընդդիմադիրները պետք է պատրաստ լինեն․ Հակոբ Հակոբյան

Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը նույն սկզբունքով ու ձեռագրով են հանդես գալիս, ցանկացած մարդու շուրջ, որ նույիսկ տեսականորեն հնարավորություն կա այլակարծություն դրսևորել, փորձում են միանգամից վախի և ճնշման մթնոլորտ ստեղծել։ Այս մասին «Փաստինֆո»
-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանն՝ անդրադառնալով նախօրեին մի շարք ընդդիմադիրների, այդ թվում՝ իր ղեկավարած կուսակցության անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին քննչական հրավիրելուն։

 Հակոբյանն ընդգծեց, որ երեկ Գալստյանին հրավիրել են, այսպես կոչված՝ զրույցի, ինչպես իրենք էին որակել, մեծ հաշվով բովանդակային առումով որևիցե էական նշանակություն չունեցող զրույց է եղել։ «Սակայն կարծում եմ, որ այդ մարդկանց այնքան բովանդակությունը չէր հետաքրքրում, որքան հենց փաստը, երևույթը, այդպես փորձում են մարդկանց մեջ վախ սերմանել, փորձում են այդ մարդկանց հետ պահել սեփական կարծիքը արտահայտելու ցանկությունից։ Շատ բնական է, որ իշխանությունը, որի միակ նպատակը այս երկրում սեփական իշխանությունը պահպանելն է, նման վարքագիծ է դրսևորում, զարմանալի կամ որևէ նոր բան չկա։ Եթե որևէ մեկին կարող են երկու ամսով կալանքի տանել մեկ նախադասության համար, ապա կարծում եմ ամեն ինչի էլ ընդունակ են»,-ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ որքան Նիկոլ Փաշինյանի վրա ներքաղաքական կյանքում ճնշումը մեծանա, այնքան նա ավելի կոշտ գործողությունների է դիմելու։ «Նրա նպատակը մեկն է՝ իշխանությունը պահպանելը, և, կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտի բոլոր գործիչները պետք է պատրաստ լինեն այսպիսի երևույթների, և իրավապահների այս գործողությունները որևէ կերպ չպետք է ազդեն նրանց պլանավորած միջոցառումների վրա, այլ հակառակը՝ պետք է ցույց տալ, որ նման գործողություններով չեն կարող որևէ բան փոխել»։

Անդրադառնալով արցախցիներին, մասնավորապես Արցախի պատգամավորներին՝ նա ընդգծեց, որ ինչպես նրանք, այնպես էլ իրենց հայրենիքից բռնի տեղահանված 120 հազար արցախցիներ իրենց վախը թողել են Արցախում՝ իկորցրած գերեզմանների, տների հետ։
«Ես չեմ կարծում, որ նման գործողություններով նրանք կկարողանան արցախցիներին ինչ-որ կերպ հետ պահել իրենց մտադրություններից, իսկ արցախցիների միակ մտադրությունը հայրենիք հետ վերադառնալն է, այդ ճանապարհին նրանք պատրաստ են պայքարելու», - եզրափակեց գործիչը։

դիտվել է 849 անգամ
Լրահոս
Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Լավրովն ու Արաղչին քննարկել են իրանական «Անա» բեռնանավի վրա հարձակումը. մանրամասներ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի Հայկական շահի պաշտպանության առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին․ Մելիքյան Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am