Տարհանել դիվանագետների ընտանիքները ԿԺԴՀ-ի հետ վերահաս պատերազմի պատճառով
«Մոտալուտ զինված հակամարտության անխուսափելիության պատճառով անհրաժեշտ է Հարավային Կորեաից տարհանել ԱՄՆ-ի ներկայացուցչությունների աշխատակիցների կանանց եւ երեխաներին :Պետք է խելագար լինել Հյուսիսային Կորեայի կողմից ձեռնարկվող սադրանքների պայմաններում աշխատակիցների կանանց եւ երեխաներին ուղարկելու համար»,- The Telegraph-ի փոխանցմամբ ասել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը նույնպես հայտարարել է, որ Փենյանի դեմ պատերազմին նախապատրաստվելու համար ԱՄՆ-ին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել:Բրիտանական The Telegraph-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումից հետո ԱՄՆ-ն քննարկում է իր արեւմտյան ափի հակահրթիռային պաշտպանության համակարգի ուժեղացման հարցը: Այդ խնդիրն արդեն առաջադրված է Միացյալ Նահանգների Հակահրթիռային պաշտպանության գործակալությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
