Կադիրովը վճարել է հայ տղայի վիրահատության համար
Armenia.Im ինֆորմացիոն պորտալը հայտնում է,որ չեչենական լրատվամիջոցները հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ Ստավրոպոլում ապրող հայ երեխայի` Խաչատուր Խաչատրյանի վիրահատության համար հավաքվող գումարի վերջնական թիվն ապահովել է հենց Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:Վիրահատությունն արվելու է Իսրայելում: Խաչատուրի մոր` Հասմիկի տեսաուղերձը շաբաթներ շարունակ պտտվում էր սոցիալական ցանցերում, նա խնդրանքով դիմում էր մարդկանց` որդու վիրահատության համար գումար հավաքելու խնդրանքով: Վիրահատության համար չէր բավարարում 139 հազար դոլար, Հասմիկին զանգահարել է Ռամզան Կադիրովի օգնականն ու հայտնել, որ Չեչնիայի նախագահը կտրամադրի պակասող գումարը: Զանգից հաշված ժամեր անց գումարը փոխանցվել է Հասմիկի հաշվեհամարին: Բացի վիրահատության համար անհրաժեշտ գումարից, պետք էր նաեւ 1 234 000 ռուբլի նախավիրահատական ծախսերն ու մինչեւ հունվար անհրաժեշտ դեղորայքը: Բացի վիրահատության պակասող գումարը, Կադիրովը խոստացել է նաեւ անձնական վերահսկողության տակ պահել Խաչատուրի հետվիրահատական վիճակն ու հոգալ նաեւ հետագա ծախսերը:
