Գյուղի բնակիչները հայց են ներկայացրել ընդդեմ իրենց քահանայի (տեսանյութ)

Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի բնակիչները  հայց են ներկայացրել Վրաստանի դատախազություն ընդդեմ իրենց քահանայի։ Գյուղացիների խոսքերով դատական հայցը ընդդեմ կաթոլիկ եկեղեցու վարդապետ Անատոլի Իվանյուկի կազմված է երեք մեղադրանքներից։ Դրանք են հին սրբապատկերի յուրացում կամ վնասում, մանկապղծություն եւ անբարո վերաբերմունք ու վիրավորանքներ ծղալթբիլեցիների նկատմամբ։ «Մեր եկեղեցում կար Էրզրում քաղաքից բերված մի հին ու արժեքավոր սրբապատկեր, որի վրա պատկերված էր Տիրամայրը մանուկ Փրկիչը գրկում։ Այդ նկարում Տիրամոր ձեռքերը եւ ոտքերը պատված էին արծաթով։ Իսկ պսակը ոսկով էր պատված։ Տարիներ առաջ առանց մեր գյուղի հասարակությանը հաշվի առնելու հոգեւորական Անատոլի Իվանյուկը տարավ սրբապատկերը Մոսկվա եւ եկեղեցի վերադարձրեց նման մի նկար, որը ավելի շատ նման է վատ պատրաստված բնօրինակի, որում բացակայում են արծաթե ձեռքերը, ոտքերը եւ ոսկուց պատրաստված պսակները, ինչպես նաեւ շատ ուրիշ մասեր։ Կան մարդիկ, որոնք հաստատում են, որ իրական սրբապատկերը վաճառվել է։ Մենք այս առիթով պահանջում ենք, որ անցկացվի անկախ փորձաքննություն եւ ամեն ինչ պարզվի, քանի, որ նկարը շատ մեծ հոգեւոր արժեք ունի մեզ համար»,-ասում է Ծղալթբիլայի բնակիչ Դարբինյան Հովհաննեսը։ Ըստ 85 ամյա Հովհաննես Դարբինյանի կան բազմաթիվ տուժածների վկայություններ, որոնք խոսում են մանկապղծության եւ բռնության դեպքերի մասին։ Նա նաեւ պատմեց, որ այդ ամենից բացի ազգությամբ լեհ Անատոլի Իվանյուկը բազմաթիվ անգամ անմարդկային վերաբերմունք է դրսեւորել գյուղի բնակչության նկատմամբ Պատարագի քարոզների ժամանակ անվանելով մարդկանց անասուններ։ Նրա խոսքերով տվյալ հոգեւորականը նույնիսկ արել է այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Պատարագի քարոզների ժամանակ ասել է ձեզ ոչ թե մեկ միլիոն ու կես պետք է սպանեին թուրքերը, այլ ամբողջ ցեղը պետք է սպանեին, որ մի հատ հայ չմնար»,-պատմում է Հովհաննես Դարբինյանը։ Akhaltskha.Net-ի հարցին թե տվյալ արտահայտությունների ժամանակ եւս ոչ ոգ ժողովրդից ձայն չի հանել, Հովհաննես Դարբինյանը պատասխանել, որ ոչ ոգ քանի, որ մարդիկ վախենում են նրա անեծքներից ու վրեժխնդրությունից։ Մեկ այլ ծղալթբիլեցի կին, որը չցանկացավ անունը հրապարակել պատմում է, որ իրենց նկատմամբ տվյալ հոգեւորականը չափազանց վիրավորական ու ամոթալի բառեր է օգտագործել։ Նրա խոսքերով նա նաեւ խորհուրդներ է տվել, որոնք վայել չեն ոչ միայն հոգեւորականին այլ նաեւ ցանկացած նորմալ մարդու։( Բարոյական սկզբունքներից ելնելով չենք ցանկանում մեջբերել տվյալ կնոջ պատմածը Անատոլի Իվանյուկի վիրավորական խոսքերի վերաբերյալ) Գյուղի բազմաթիվ բնակիչների խոսքերով, իրենց հոգեւորական Անատոլի Իվանյուկը շատ հաճախ հրաժարվում է կնունք եւ թաղում իրականացնել այն անձանց ընտանիքի անդամների համար, որոնք բողոքել են, կամ դեմ են եղել վարդապետի վերոնշյալ արարքներին։ Ըստ ծագումով ծղալթբիլեցի հայր Հովսեփ Մելիքսեթյանի, առնվազն 10 քահանա գրավոր կամ բանավոր կերպով դիմել են եկեղեցական ղեկավարությանը Անատոլի Իվանյուկի անվայել վարքի վերաբերյալ, սակայն բողոքները մնացել են անպատասխան: «Փաստացի բոլոր տուժողները, որոնք սեռական կամ այլ բնույթի բռնությունների պատճառով վերջի տարիներին գրել են մինչեւ Վատիկան, մնացել են առանց որեւէ պատասխանի եւ արդյունքում արդեն 27 տարի ժողովուրդը զրկված է լիարժեք հոգեւոր խնամքից ու հարգալի վերաբերմունքից իրենց ժողովրդապետի կողմից», ասում է ծագումով ծղալթբիլեցի հայր Հովսեփ Մելիքսեթյանը: Ծղալթբիլեցիների խոսքերով, չնայած բոլոր փաստերի, տվյալ հոգեւորականը մեծ աջակցություն ու համակրանք ունի կաթոլիկ եկեղեցու վերեւներում։ Եւ այդ իսկ պատճառով բազմաթիվ անարդյունք նամակներից եւ դիմումներից հետո, որոնք ուղղված էին կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին ու այլ մեծավորներին, ժողովուրդը որոշում ընդունեց դիմել Վրաստանի դատախազությանը։Գյուղացիները հայց են ներկայացրել ընդդեմ իրենց հոգևորականի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am