Շիրակի պետական համալսարանի ուսանողների և ծնողների բաց նամակը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Հարգելի պարոնայք, Ձեզ են դիմում Շիրակի պետական համալսարանի տարկետման իրավունքով ընդունված թվով յոթ ուսանողներ և նրանց ծնողները՝ ներկայացնելով բողոքն առ այն, որ 29.11.2017-ին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը մեզ՝ նախնական զինվորական պատրաստականության բաժնի 3-րդ և 2-րդ կուրսերի ուսանողներիս, հեռացրել է համալսարանից «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտք ունենալու պատճառով: Նախ ասենք, որ բուհի և մեր փորձությունները սկսվեցին այն պահից, երբ սույն թվի մայիս ամսին լուծարվեց մեր ֆակուլտետը, և դեկանի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ հենց ինքը՝ պարոն Մինասյանը (տեղյակ չենք` հրամանով թե առանց հրամանի, եթե առանց հրամանի, ուրեմն առ այսօր այդ ֆակուլտետը չունի դեկան, և բաժնի աշխատանքներն ի սկզբանե դատապարտված էին ձախողման): Ինչպես արդեն նշեցինք, 7 ուսանողներս ունեցել ենք ակադեմիական պարտք «հոգեբանություն» և այլ առարկաներից, սակայն հնարավորություն չենք ունեցել այն վերահանձնել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ լուծարման ընթացքում: Ոչ ոք ի պաշտոնե մեզ չի իրազեկել, որ մենք ենթակա ենք հեռացման, առավել ևս, մեզ համար չեն կազմակերպվել 1-ին և 2-րդ լուծարումները (դեկանի կարգադրություն չի տրվել, և մեզ ոչ մեկը հեռացման մասին չի իրազեկել): 2011 թ. նոյեմբերի 17-ի թիվ 1242-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի համաձայն՝ ակադեմիական վատ առաջադիմություն է համարվում մեկ առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալը, սակայն մենք զրկված ենք եղել երկու լուծարումների ընթացքում ակադեմիական պարտք վերահանձնելու իրավունքից այն պարզ պատճառով, որ այդ լուծարումները մեզ համար չեն կազմակերպվել առհասարակ: Սեպտեմբերի վերջին ռեկտորի հրամանով մենք տեղափոխվել ենք հաջորդ կուրս: Յոթ ուսանողներիցս մի քանիսը ռոտացիայի արդյունքում տեղափոխվել է վճարովի համակարգ` պահպանելով տարկետման իրավունքը: Վճարված է նաև այս տարվա վարձավճարը: Բուհական կրթությունից բացարձակապես անտեղյակ ռեկտորն այստեղ էլ կարող է ասել, որ կարգադրություն չի եղել, սակայն մենք ուզում ենք Ձեզ իրազեկել, որ առանց կարգադրության մեր ազգանունները չէին կարող հայտնվել 3-րդ և 2-րդ կուրս տեղափոխվածների ցանկում, և բնականաբար, մեզանից չէին գանձի ուսման վճարը: Համաձայն նույն կարգի 2.12 կետի` Ակադեմիական պարտքերի անվճար հիմունքներով մարումն իրականացվում է ռեկտորի հրամանով ձևավորված քննական հանձնաժողովներում: Ակադեմիական պարտքերի մարման վերջնաժամկետ է սահմանվում ընթացիկ կիսամյակի երրորդ շաբաթվա վերջը։ Պարոն Մինասյանը ոչ մի քննական հանձնաժողով չի ձևավորել, և մեզանից ոչ մեկն ակադեմիական պարտք չի մարել: Սույն կարգի 2.13 կետով բուհից հեռացման հրամանները տրվում են քննաշրջանի, ակադեմիական պարտքերի մարման արդյունքների ամփոփումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, որի մասին ուսանողը նախապես տեղեկացվում է։ Նոյեմբերի 29-ին ուսանող հեռացնելու բոլոր ժամկետներն արդեն վաղուց անցել են, ինչպես նաև ոչ մի ուսանող նախապես չի տեղեկացվել հեռացման մասին: Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում ենք Ձեր միջնորդությունը` չեղյալ համարել պարոն Սահակ Մինասյանի կողմից տրված հրամանը մեր` բուհից հեռացման մասին և թույլ տալ շարունակել ուսումը և ժամկետներ սահմանել «հոգեբանություն» և այլ առարկաներից ակադեմիական պարտքը վերահանձնելու համար: Մենք բոլորս մեծ դժվարությամբ ենք հայթայթել վարձավճարների գումարները և վճարել մեր ուսման վարձը՝ հույս ունենալով, որ ստանալով բարձրագույն կրթություն` կկարողանանք հետագայում աշխատանք գտնել և կկարողանանք լուծել մեր և մեր ընտանիքների գոյության հետ կապված խնդիրները: Ստեղծված ճգնաժամը և ռեկտորի բազմաթիվ ապօրինություններն ու անօրինականությունները բացասական ազդեցություն են ունենում թե´ մեր ուսման որակի, թե´ մեր ապագայի վրա, քանի որ ստեղծված բարձիթողի վիճակը հազիվ թե կարող ենք համարել բարձրագույն կրթություն: Լիահույս եղեք, որ սատարելով մեզ՝ սատարում եք Շիրակի մարզի ազգաբնակչությանը: Նախապես շնորհակալ ենք: Ստորև ստորագրում ենք` Фото Hermine Zeynalyan.

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am