«Հրապարակը» գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, որը Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր եւ իր դիմումի համաձայն նախորդ ամիս ազատվեց պաշտոնից, աշխատանքի է տեղավորվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում։ Այն ՀԷՑ-ում, որը պատկանում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանին եւ որն այժմ Նիկոլ Փաշինյանը որոշել է պետականացնել: Մեզ ասել էին, որ նա մասնավոր ոլորտում աշխատանքի անցնելու առաջարկ է ստացել: Պարզվում է՝ Աննա Վարդապետյանի եղբայրը նշանակվել է ՀԷՑ-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի` Սամվել Կարապետյանի եղբորորդու խորհրդական։
Նախօրեին ՀԷՑ-ը հայտարարեց, որ իր լիակատար աջակցությունն է հայտնում ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին։ Հետաքրքիր է` այս հայտարարությանը գլխավոր դատախազի եղբայրը միացե՞լ է, ինչպե՞ս է անձամբ վերաբերվում այն ապօրինի մեղադրանքին, որի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է իր քրոջ ղեկավարած կառույցը եւ դատարանում էլ պաշտպանելով առաջադրված մեղադրանքը՝ միջնորդում է, որ կալանք կիրառեն։ Մենք կապվեցինք Տիգրան Վարդապետյանի հետ, նա լսեց մեր հարցերը եւ ասաց՝ ես խորհրդակցության եմ, ավելի ուշ կկապվեմ, եւ դարձավ անհասանելի:»։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը