Նիկոլ Փաշինյանի թրքաբոլշևիզմը. Էրդողանի հետ հանդիպման օրակարգում «միջանցքի» հարցն է

Նիկոլ Փաշինյանն Էրդողանի ու Ալիևի հետ ինտենսիվորեն բանակցում է «Զանգեզուրի միջանցքի» հարցով: Թուրքիա մեկնելու նպատակը «միջանցքի» հարցն ավարտին հասցնելն է: Նա պատրաստ է հանձնել այն՝ դիմացն ակնկալելով իր իշխանավարման 3-րդ ժամկետին աջակցություն: Այդ աջակցությունը Նիկոլը պատկերացնում է, այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի ստորագրմամբ, որպեսզի կարողանա հայ ժողովրդին խաբել, թե, իբր, խաղաղություն է բերել:

Ալիևը թղթի դիմաց պահանջում է գործողություններ: Սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում՝ «փախստականների վերադարձ» ծրագրի շրջանակներում: Նիկոլը համաձայն է դրանց, բայց խնդրում է ժամանակ: Ասում է՝ վերարտադրվեմ, գնամ 3-րդ ժամկետի, հետո ամեն ինչ կանեմ: Նրան Ալիևն ու Էրդողանը չեն հավատում, կամ էլ՝ չեն հավատում, որ կարողանալու է խոստացածները անել:

Գարեգին Բ-ի և Սամվել Կարապետյանի դեմ լկտի, հանցավոր արշավների կազմակերպումով Նիկոլ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին ցույց է տալիս, որ հավատարիմ է իր խոստումներին և պատրաստ է Հայաստանի լուծարման ծրագրի իրագործմանը` վա բանկ գնալով: Այսինքն՝ Կաթողիկոսի և հայտնի գործարարի դեմ հարձակումները ոչ միայն ու ոչ այնքան Եկեղեցու և բիզնեսի դեմ են, որքան ՀՀ-ի: Փաշինյանի թուրքականությունն է դրսևորվում այդ քայլով:

Ինչ վերաբերում է նրա բոլշևիզմին, ապա այն արտահայտվեց ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու և այդ հանցագործության անունը ազգայնացում դնելու հարցում:

Ժամանակին բոլշևիկներն էլ էին կուլակաթափություն և էքսպոպրիատորների էքսպոպրիացիա իրականացնում՝ դեմագոգիկ ձևով խոստանալով խլածը բաժանել ժողովրդին, խոստանալով գործարանը տալ բանվորներին, իսկ հողը՝ գյուղացուն: Սակայն բերեցին սով և ավերածություններ:

Հիմա նույն բանն անում է Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական սոուսով:

Ինչպես որ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկները հանձնեցին ռուսական շահերը հանուն իրենց իշխանության, այնպես էլ թրքաբոլշևիկ Նիկոլը 2022-ի հոկտեմբերի 6-ից սկսած բացահայտորեն ու դավաճանաբար հանձնում է հայկական շահերը` անամոթաբար հայտարարելով, թե 2022֊ի հոկտեմբերի 6֊ին ոչ թե Արցախն է հանձնել, այլ Հայաստանն է անկախացրել։

Նիկոլը «հակաօլիգարխիկ» պայքարի լոզունգի տակ էլ սեփականության վերաձևում է իրականացնում, խլոցի կազմակերպում՝ դառնալով Հայաստանի թիվ մեկ թալանչին:

Հայաստանում թրքաբոլշևիզմն արմատախիլ անելն է, որ հնարավորություն կտա չվերանալ աշխարհի քաղաքական քարտեզից:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 442 անգամ
Լրահոս
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ․ սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է. Ռոբերտ Ամստերդամ Բաքվում գերիների վիճակը սարսափելի է․․․ Փաշինյանը պետք է հենց հիմա կոնկրետ պատասխան տա․ Դանիելյան (video) Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը․ Բենիամին Մաթևոսյան Ամերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքները «Սկսեցիիի՜՜՜ն իրար ծեծելը․․․ ճիճուները հրեշներ են դարձել, ախորժակները բացվել է»․ Նարե Սոսե (video) «Մենք էշ չե՛նք»․ Պուտինի համբերության բաժակը լցվել է (video) ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու Գագիկ Ծառուկյանից մեծ գողություն են արել․․․ Փաշինյանը գիտի՝ էս հարցն ուր է հասնելու․ Ծառուկյան (video) Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով Ավետ Կոնջորյանը 2022 թ-ին ինձանից պարտքով փող էր խնդրում, հիմա էդ 65 մլն-ը, էդ շքեղ, գերշքեղ տները նրանց որտեղի՞ց. Թաթուլ Ասիլյան Մեկ տարուց ավել անազատության մեջ գտնված ազատամարտիկ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքը (video) Արտառոց դեպք Երևանում. 42-ամյա տղամարդը մեղադրվում է տանը անհատական պարապմունքի ժամանակ 9-ամյա երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ «Էս մակարդակի դավաճանությունը չի՛ ներվելու․ գիտե՛ն, որ գալու է իրենց ժամանակը»․ Հովհաննես Իշխանյան (video) Ինչու է Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» խմբակցությունը տորպեդահարում Արցախի ԱԺ նախագահի ընտրության գործընթացը Ռուբեն Ռուբինյանը շարունակում է ազատվել Ալեն Սիմոնյանի կադրերից Փաշինյանի հետ զրույցից հետո Պուտինը շատ վտանգավոր հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ․ Երվանդ Բոզոյան (video) Վարչական հսկողությունը՝ որպես ազատությունը սահմանափակող ու ինտենսիվ, այլ ոչ՝ «մեղմ» խափանման միջոց «Հակոբյան Աննա՛, էդ ի՞նչ ես խոսում․․․ դե փորձվիր մի բան էլ խոսել էս խայտառակությունից»․ Նարե Սոսե (video) ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր Խաչատրյան ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 28-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am