Օդանավակայանում ուղևորը սպառնացել է ռումբ պայթեցնել (տեսանյութ)
Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորներից մեկը զննման ժամանակ հայտարարել է, թե իր մոտ ռումբ կա։Հայտարարությունը կեղծ է եղել: Իրավապահ մարմինները տեղափոխման համար արգելվող որևէ իր կամ նյութ չեն հայտնաբերել: Ռումբի մասին կեղծ հայտարարություն արած ուղևորը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք․ ակնհայտ է եղել, որ նա հարբած է։
