ՀԱՊԿ-ը Հայաստանի դաշնակի՞ց է, թե՞ չեզոք

Դեկտեմբերի 1-ին Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները մասնակցել են ՀԱՊԿ Համատեղ անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում ընդունվել է ղարաբաղյան կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն: Ի՞նչ են ասում Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ՀԱՊԿ-ն աջակցություն է հայտնում «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»: Հայտարարությունում նաև նշվում է, որ ՀԱՊԿ-ը կողմ է հանդես գալիս 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթաժողովների շրջանակում ձեռք բերված ու իրավիճակի սրացումը թույլ չտվող, հրադադարի ռեժիմի պահպանումը ենթադրող, հակամարտության գոտում լարվածության մակարդակի նվազեցմանն ուղղված հավելյալ քայերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի աշխուժացմանն ուղղված համաձայնությունների իրականացմանը: Ի՞նչն այնպես չէ Անշուշտ, ՀԱՊԿ-ի հայտարարությունը բավականաչափ տրամաբանական և կառուցողական է, եթե իհարկե ՀԱՊԿ-ը լիներ ցանկացած այլ միջազգային կառույց: Սակայն բանն այն է, որ ՀԱՊԿ-ը, ըստ էության, ռազմական դաշինք է, ոչ թե շարքային տնտեսական կամ տարածաշրջանային կառույց, այլ կոնկրետ պաշտպանական նշանակություն ունեցող դաշինք, որի անդամ է Հայաստանը, և որի անդամները, ըստ տրամաբանության, պետք է լինեն Հայաստանի դաշնակիցները… Իսկ հայտարարությունները պետք է լինեն Հայաստանին սատարող: ՀԱՊԿ-ը, սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր հայտարարություններում մշտապես կամ չափազանց ուշանում է, կամ հանդես է գալիս չափազանց չեզոք հայտարարություններով: Օրինակ, 2016 թվականի դեկտեմբերի վերջին Տավուշում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հարձակմանը կազմակերպությունն արձագանքեց միայն օրեր անց՝ հունվարին: Ընդ որում, այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար Հայաստանին աջակցելու մասին, այլ «արտահայտվում» էր միայն «մտահոգություն» (այն ժամանակ «մխիթարանքը» հայտարարությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևկերպումն էր): Պակաս ուշագրավ չէ ապրիլյան պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքը, որում ևս չկար հիշատակում Հայաստանին աջակցություն հայտնելու մասին, այլ միայն նշվում էր, որ Ադրբեջանն է սանձազերծել իրավիճակի լարումը: Նման հայտարարությունները, իհարկե, տրամաբանական են և հետևաբար բխում են հայկական շահերից: Սակայն այդ տեսակ հայտարարություններ Հայաստանը կարող է սպասել այլ, այսպես ասած, «խորթ» կամ չեզոք կազմակերպություններից՝ սկսած ՆԱՏՕ-ից, վերջացրած Աֆրիկական միասնության կազմակերպությունից: ՀԱՊԿ-ից՝ իր դաշնակիցներից, Հայաստանը իրավացիորեն կարող է ակնկալել բոլորովին այլ որակի հայտարարություններ, որոնք կենթադրեն, որ այդ կառույցն ու դրա անդամ երկրները իսկապես Հայաստանի դաշնակիցներն են, պատրաստ են պաշտպանել Հայաստանը ցանկացած ագրեսորից և աջակցել հակամարտության հաայաստանանպաստ կարգավորման գործում: Վահե Ղուկասյան «Իրազեկ քաղաքացիների միավորում»

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am