Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են պետության կազմաքանդման․ Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին ու հայտարարել, որ կանգնած է Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին։

«Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայերի ազգային ինքնության ձևավորման մեջ առանձնահատուկ տեղ, ստանձնել է ազգապահպանության գործը։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության հենքն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հիմքը, մեր խղճի ու հոգու պահապանը։ Եվ այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, որոնց զուգահերաբառ հաջորդեցին նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները։ Այս ամենը չի կարող չմտահոգել յուրաքանչյուր հայի, ով ազգային գաղափարներով և իր հայ տեսակով զտարյուն է, ազգի նվիրյալ։

Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին ժամանակահատվածում։

Լուծել է արցախցիների հոգսերը և մշտապես եղել է մեր ժողովրդի կողքին։

Սամվել Կարապետյանի նկատմամբ բռնաճնշումները շարունակությունն են պետության կազմաքանդման քաղաքականության։

Անընդունելի եմ համարում ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրենի գործողությունները։

Իմ զորակցությունն եմ հայտնում Կարապետյան ընտանիքին, ինչպես նաև կանգնած եմ մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։ Համոզված եմ, որ, ի վերջո, կհաղթի արդարությունը»,- հայտարարել է Բալասանյանը։

դիտվել է 1032 անգամ
Լրահոս
Դեմոկրատները մեծամասնություն ստացան. հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Ուշիի ողբերգական վթարից մահացածներից երեքը ամուսիններ էին և իրենց 18–ամյա որդին ԱԱԾ ծառայողները հատուկ փաթեթի շրջանակու՞մ են մտել Սամվել Կարապետյանի տուն․ Արամ Վարդևանյան (video) Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է «Վարչաբենդի» պարային խմբով էլի համերգներ ունե՞ք․ ինչպես Ղազարյանի խոսքից «վիրավորվեց» Ավանեսյանը (video) ՔԿ ղեկավարի նկարագրած երևույթը բանակում գործող անվերահսկելի պրոցեսների մասին է Քննչական կոմիտեն 65 հասցեում միաժամանակյա խուզարկություններ է իրականացնում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի տանը (video) Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում. «Հորքուրի գանձերն» ու պետական բյուջեն (video) Ռուսաստանի բանակը հարվածներ է հասցրել Կիևի և Ժիտոմիրի մարզերի 2 էլեկտրական ենթակայանի Ո՞վ է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Հասմիկ Ենգոյանը և ի՞նչ ունեցվածք ունի նա․ «Ժողովուրդ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում չորս նավթատարի պայթյունի մասին Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Ձևական բուհ՝ առանց ուսանողների. «Հրապարակ» Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ «Ժողովուրդ» Կապանի գլխավոր «դիրիժորը»՝ ՔՊ ցուցակից հեռացված Դավիթ Դանիելյանը, Նարեկ Բաբայան է «քարոզում» Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի Ինչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատեր Թրամփը հայտարարել է Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/ Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am