ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Ведомости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման կուրսը արդեն վնասում է հանրապետության տնտեսությանը:
Նա Հայաստանի քաղաքացիներին առաջարկել է պատկերացնել՝ ինչպես ԵՄ-ի ընտրությունը կազդի իրենց կյանքի վրա․
1․ Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության փակում, ինչը կդժվարացնի հարազատներին այցելելը և կնվազեցնի Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքը:
2․ Բեռնափոխադրողները ստիպված կլինեն վերադասավորել բեռները սահմանին․ հայկական բեռնատարները կգան Վերին Լարս, կվերադասավորեն բեռները և կվերադառնան Հայաստան:
3․ Երրորդ երկրներից ապրանքների ներմուծման դյուրացումը մրցակցություն կստեղծի տեղական արտադրողների համար և ԵՏՄ-ին կստիպի ուժեղացնել վերահսկողությունը սահմանին, ինչը կբարդացնի հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Օվերչուկն ընդգծել է, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ժողովրդի ընտրությունը։ «Սակայն ԵՄ-ի հետ մերձեցումն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Հայաստանի միջև լիակատար խզման։ Արդյոք դա ցանկանում են հայերը, դա հարց է, որին նրանք պետք է պատասխանեն», – ընդգծել է նա:
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը