Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումից առաջ, հսկող դատախազ Արմեն Դոլինյանը դատարանում է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը» շարքը: Այս խորագրի ներքո պարբերաբար հրապարակում ենք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերում ներգրավված պաշտոնյաների անունները: Մարդիկ, ովքեր իրենց պաշտոնը ծառայեցնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաճոյանալու, նրա քաղաքական քմահաճույքները կատարելու համար:

 Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրահանգով 2 ամսով կալանավորվեց գործարար-բարերար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ Կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու մեղադրանքով։

Իսկ ով է նրա գործով հսկող դատախազը, որը քննիչների հետ կալանքի միջնորդության օրը գնացել էր դատարան։

 Պարզվում է՝ գործը հսկող դատախազը Արամ Դոլինյանն է, ում 2023 թվականին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից ազատել էր ու նշանակել Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնում:

Ավելին՝ Դոլինյանը Արմեն Աշոտյանի գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազն է։

Նկատենք, որ Արամ Դոլինյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության օրը անձամբ դատարան է գնացել։ Թեեւ օրենքը չի արգելում, որ կալանքի միջնորդությունների ժամանակ դատախազները դատարան գնան, բայց սովորաբար դատախազներ չեն գնում. միայն բացառիկ դեպքերում։ Եվ ահա, Դոլինյանը որոշել էր գնալ դատարան: Կարապետյանի փաստաբանները չէին բացառել, որ դա, գուցե, արվել է դատարանին ճնշելու նպատակով։

Հիշեցնենք, որ Կարապետյանի գործով քննիչն էլ արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գեւորգյանն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 9478 անգամ
Լրահոս
«Ամո՛թ է, դուք երիտասարդ իրավաբան եք, էս ի՞նչ խայտառակություն է»․ Լարիսա Ալավերդյանը՝ ՆԳ նախարարին (video) 11 տարեկան աշակերտը սեռական բնույթի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան «Անասնակալա՛ծ․ դուք խմել եք մեր երեխեքի шրյունը, արնшխումնե՛ր»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Հերի՛ք ա Փաշինյան խաբեք ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (video) «Տիկի՛ն, դուք խորքային անգրագետ եք․․․» (video) «Ստո՛ր խաբեբա՛, էս ինչ ես խոսում»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) «Հայերին հատուկ նսեմացնելու համար է Փաշինյանն այս սահմանադրությունը գրել»․ Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թիմակիցների հետ պատրաստվում է ամենածանր պատժին․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանը գոյության սպառնալիքի առաջ է. ահազանգ ԱՄՆ Կոնգրեսում (video) Վստա՛հ եմ․ Փաշինյանը գիտի, որ 6 ձայն չի՛ ստանալու․ Արամ Վարդևանյան (video) Եթե դեմ եք նոր Սահմանադրությանը, ինչու եք «Ոչ»-ի քարոզարշավ անում․ «Հայաստան» դաշինքի պատասխանը (video) Ամո՛թ Փաշինյան, էս բիծը քո վրա է․․․ Արա Աբրահամյանը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծնունդը (video) Քննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.am Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան Հարցերիս կոնկրետ պատասխան տվե՛ք․․․ ձեր անհետաքրքիր դասախոսությունները ձեզ պահեք․ Ղազարյանը՝ ՄԻՊ-ին (video) Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. Ալիև ՀՀ քաղաքացիությունից զրկված հային կարող են արտահանձնել Ադրբեջանին, եթե․․․ (video) Լսու՞մ եք՝ Փաշինյանն անարգում է․․․ սա ի՞նչ է նշանակում․ Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին (video) Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը «Փաշինյանը վստահ չէ, որ իր թիմակիցներն իր վրայից չեն թռնի» (video) Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմաh ազատազրկման. Սասունյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար զինվորի կյանքը արժեք չունի՞․ Վահագն Սարոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am