Օրինակ, էս փոքրիկին սխալ բաներ են բացատրել փոքր ժամանակ, որ գալիս այստեղ ճոռոմ-ճոռոմ բաներ է ասում։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին դիմելով ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Գեղամ Մանուկյանը տեղից փորձեց արձագանքել։
«Դու սուս մնա իմ ելույթի ժամանակ, ընդհանրապես, ձայնդ կտրիր, սսկվիր տեղդ՝ Գեղամ Մանուկյան։ Սսկվիր, ձենդ չլսեմ իմ ելույթի ժամանակ։ Սսկվի՝ ստահակ, ասում եմ»-գոռաց Հովհաննիսյանը։
Նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ սաստեց Արթուր Հովհաննիսյանին։
Միջամտեց դահլիճ մտած Ալեն Սիմոնյանը. «Պարոն Հովհաննիսյան, նախ մի հրահրեք, հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ և բարձրախոսը կանջատեմ»,-ասաց Սիմոնյանը։
Արթուր Հովհաննիսյանն իր խոսքի վերջում Ալեն Սիմոնյանից և Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրեց «էմոցիաների» համար։
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը