«Լավ օրեր չեն սպասվում մեր բնակիչներին ու բիզնեսին». Ո՞ր ապրանքներն են թանկանալու հունվարի 1-ից եւ ինչի դա կհանգեցնի

Կենտրոնական բանկը մեկ շաբաթ առաջ եկող տարվա հետ կապված կանխատեսումներ է արել, որ գնաճի ենթակա ապրանքները բավականին շատ են։ Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։ Նրա խոսքով, եթե այս տարի գնաճը նախատեսված է 2-2.5 տոկոս, ապա հաջորդ տարի 4.5 տոկոս. «Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ 2018 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների գծով ուժի մեջ կմտնեն ԵՏՄ մաքսային դրույքաչափերը։ Երկրորդ՝ համաշխարհային շուկայում տնտեսական ակտիվություն կա, եւ այդտեղից նաեւ ազդակներ կան, որ գները կբարձրանան, իսկ երրորդ պատճառն այն է, որ կառավարությունը նախատեսում է տնտեսությունը խթանող քաղաքականություն վարել, որն էլ իր հերթին կբերի գնաճի։ Դա նաեւ կառավարության ծրագրով է նախատեսվում, եւ այդ 4.5 տոկոս աճի մեջ կա նաեւ ինֆլյացիայի որոշակի հանգամանք»։ Բացի դրանից, ըստ Վահագն Խաչատրյանի եկող տարվա գնաճային ֆոնը ապահովող հիմնական հանգամանքը հունվարի 1-ից ԵՏՄ-ում որոշ ապրանքների ակցիզային դրույքաչափերի բարձրացումն է. «Դրանք ամենօրյա օգտագործվող ապրանքներ են, խոսքը հատկապես վերաբերում է վառելիքին, խտացված գազին, բենզինին եւ անհասկանալի է, թե ինչի է բարձրացվում ակցիզը։ Ներկայացնում են, թե փորձում են համահավասարեցում տեղի ունենա ԵՏՄ-ում, բայց դա ընդունելի չէ։ Օրինակ գազի գնի հարցում մենք հավասար պայմաններում չենք գտնվում ԵՏՄ մյուս երկրների հետ։ Այն գինը, որը վճարում են մեր քաղաքացիներն ու մեր բիզնեսը, շատ ավելի բարձր է, քան շատ այլ երկրներում»։ Տնտեսագետի խոսքով, Հայաստանում խտացված գազով է աշխատում ավտոմեքենաների 70 տոկոսը, այդ թվում տաքսիները, հասարակական տրանսպորտը, ու դրա թանկացումը անմիջապես զգալու են հասարակ քաղաքացիները։ «Այս ամենի հետեւանքով կթանկանա տաքսին, տրանսպորտը, բենզինը, որի գինն առանց այդ էլ աճի միտում է դրսեւորում, ինչը, իմիջիայլոց, ոչ մրցակցային միջավայրի հետեւանք է, քանի որ Հայաստանում վառելիքի ներկրողը մեկն է եւ ինքն է թելադրում գները։ Այսինքն ակնհայտ է, որ այստեղ զուտ ֆիսկալ, բյուջետային հարց է լուծվում։ Գազի եւ բենզինի թանկացումը բերում է նաեւ էլեկտրաէներգիայի թանկացման, որի արդյունքում բիզնեսը վնաս է կրելու, նրանց մրցակցային առավելությունները նվազելու են։ Ակցիզային հարկի բարձրացումը շատ վտանգավոր է եւ հնարավորություն չի տալու մեր բիզնեսին աշխատել»։ Վահագն Խաչատրյանը նշեց, որ ծխախոտի ու խմիչքի թանկացումը եւս հասկանալի չէ, եւ սա ցույց է տալիս, որ Հայաստանը իր տնտեսական զարգացման ապագան չունի, պատկերը չունի. «Բացարձակ լավ օրեր չեն սպասվում մեր քաղաքացիներին»։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am