Փաշինյանը և Գռզոն ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել թուրքական Aksa Energy-ի սեփականատեր Ջեմալ Ղազանչիին. ահա, թե ինչու են ձերբակալել Սամվել Կարապետյանին. Անդրեյ Արեշև

Նիկոլ Փաշինյանը մեկնում է խոնարհվելու Էրդողանի առջև

Հունիսի 20-ին Հայաստանի վարչապետը նախապես հայտարարված այցով մեկնում է Անկարա: Էրդողանի հետ բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը՝ կապված Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ:

 

Ակնհայտ է՝ ուժի դիրքերից գործող Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանների պահանջները կարող են շատ լայն ու հեռու տարածվել՝ ենթադրելով տնտեսական առանձնաշնորհումներ հայկական տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան և այլ ոլորտներ, որտեղ բավական ուժեղ են ռուսական բիզնեսի դիրքերը:

Կարդացեք նաև
Հաճախորդը միշտ ճիշտ է․ Հայաստանը՝ գեոպոլիտիկ անառականոցում
Մի չարչի հակահայ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. մի բան ունենք անելու՝ իրեն պինցետով վերցնել և դուրս շպրտել. Եսայան
Սամվել Կարապետյանը «մտավ խաղի մեջ». մեկնարկը տրված է. Դավիթ Անանյան
Եվ այս կապակցությամբ նախօրեին Երևանում հայտնի ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի աղմկահարույց ձերբակալությունը պատահական չէ:

Տարիներ առաջ Սամվել Կարապետյանը գնեց անհույս թվացող վնասաբեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության և նրա «նոր» (իրականում՝ բավականին ստուգված) գործընկերների սևեռուն ուշադրության կիզակետում:

Վարչապետի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերն» «ազգայնացնելու» հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանությունների կողմից ընկերությունը զավթելու, այնուհետև թուրքերին փոխանցելու նպատակով սկսված ռեյդերական արշավի քողարկում։

Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում: Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո), ով աշխատում է նաև նույն թուրքերին Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերության ակտիվ) վերավաճառքի ուղղությամբ:

 

Կարելի է ենթադրել՝ հաջորդ քայլը կլինի հայկական ատոմակայանի փակումը, ինչին ակտիվորեն ձգտում են Բաքվում և Անկարայում, որին կհաջորդի Հայաստանի առավել խիտ ընդգրկումը թուրք-ադրբեջանական էներգետիկ նախագծերում: Իհարկե, այս բոլոր կոմբինացիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն էլ ակնհայտորեն անմասն չեն մնա:

Սամվել Կարապետյանի դեմ տեղեկատվական-քարոզչական արշավը նախապես է գործարկվել, ինչը վկայում է ավելի լայն և համակարգված ջանքերի մասին, որոնք, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանական շարունակությունն են: Հաշվի առնելով հասարակության մեջ նրա բարձր հեղինակությունը, հատկապես նրա հայրենասիրական թևի շրջանում՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կոմպանիան որոշել են արհեստական առիթ ստեղծել հենց ավանդական քրիստոնեական արժեքների և Ռուսաստանի հետ Հայաստանի փոխշահավետ հարաբերություններ զարգացնելու կողմնակիցների շրջանում քաղաքական ընդդիմախոսներին մաքրելու համար:

Ուշադրության է արժանի նաև ԱԱԾ տնօրեն Աբազյանի հրաժարականը, ով, եթե հավատանք որոշ աղբյուրների, երեկ երեկոյան հրաժարվել է անհիմն կասկածներով կալանավորել Կարապետյանին, ինչի արդյունքում ստիպված է եղել դիմել Երևանի ոստիկանության տեղի բաժանմունքի ծառայություններին, և իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար, Քննչական կոմիտեն Կարապետյանին կալանավորելու հայց է ներկայացրել դատարան:

Հաշվի առնելով գործարարի Ռուսաստանի քաղաքացիությունը՝ այս ամենը նշանակում է հիստերիայի հերթական ալիք հայաստանյան իշխանամետ լրատվամիջոցների և «պալատական» փորձագիտական միջավայրում: Գործարարի փաստաբանը հայտնեց՝ իր պաշտպանյալն իր գործողություններում հանցակազմ չի տեսնում:

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն. այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ի պաշտպանություն Կարապետյանի` անմիջապես հանդես եկան և Սուրբ Էջմիածինը, և Հայ Առաքելական Եկեղեցու Մոսկվայի թեմը, և Ռուսաստանի հայերի միությունը։ Միևնույն ժամանակ ակնհայտ է՝ հենց այնպես Փաշինյանը և նրա կոմպանիան չեն նահանջելու՝ վճռական լինելով Հայաստանի «աշխարհաքաղաքական վերադաստիարակման» գործը հասցնել ավարտին:

Թարգմանությունը՝ Գ.Մ.-ի

Աղբյուրը` – Арест Самвела Карапетяна: правительство Пашиняна передаёт «Электрические сети Армении» Турции – 

168.am

դիտվել է 1921 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am