Ադրբեջանն ու Թուրքիան գործ են հարուցել Արցախ այցելած թուք մտավորականների նկատմամբ

Ադրբեջանում գտնվող Թուրքիայի արտգործ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, լրագրողների հետ զրույցում խոսել է այն 4 թուք մնտավորականների մասին, որոնք սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով մեկնել էին Արցախ: Նշենք, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի կանաչների եւ ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» ՀԿ ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող-հրապարակախոս Սայիդ Չեթինօղլիին, լրագողներ Ալի Բայրամօղլիին եւ Էրոլ Քաթըրջիօղլիին կալանավորելու որոշում է կայացրել եւ նրանց նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում: «Էրմենիհաբեր»-ը, հղում անելով թուրքական «Հաբերլեր» կայքին, փոխացում է, որ Չավուշօղլին հայտնել է, որ Անկարան մտահոգ է, որ այս անձինք առանց Ադրբեջանի արտոնությունն ունենալու եւ առանց տեղյակ պահելու թուրքական իշխանություններին, մեկնել են Արցախ: «Անօրնական կերպով Ադրբեջանի տարածքը ներխուժելն համարվում է հանցանք, մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան զգայուն հարց է ղարաբաղյան հիմնախնդիրը, երբ հարակից 7 բնակավայրերը գրավման մեջ են: Ահա թե ինչու Ադրբեջանից բացի մենք եւս հետաքննություն ենք սկսել Ղարաբաղ մեկնած այս անձանց նկատմամբ: Նրանք արդեն հրավիրված են դատարան` ցուցմունք տալու ու հայտնել են, որ չեն գիտակցել, որ հանցանք են գործում, բայց դրա համար պետք է բացատրություններ տալ ադրբեջանական իշխանություններին: Թեպետ այդ գործիչներն Արցախում պաշտպանել են ադրբեջանական տեսակետները, սակայն այնտեղ մուտք գործելն արդեն իսկ հանցանք է»,-ասել է Չավուշօղլին: Ի դեպ, թուք մտավորականները նամակով դիմել են Բաքվին ու հայտնել, որ չեն գիտակցել հանցանքի փաստը: «Արդեն իրավական գործընթաց է սկսվել: Սա դաս կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետագայում կցանկանան առանց թույլտվության այցելել Արցախ` Ադրբեջանի տարածք»,-եզրափակել է Թուրքիայի արտգործ նախարարը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am