Ինչո՞ւ է Մաքսիմ Շևչենկոն հակահայ

Նոյեմբերի 24-ին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն ուղղակի հիստերիա առաջացրեց Մոսկվայում: Ռուսաստանյան որոշ քաղաքական, հասարակական գործիչներ ելույթ ունեցան հակահայ կոչերով...Ռուսաստանյան «Զվեզդա», ՆՏՎ, Առաջին Ալիք հեռուստաընկերությունները,որոնք անմիջականորեն վերահսկվում են Կրեմլից աչքի ընկան իրենց հակահայ թոք-շոուներով և հաղորդումներով: Հայաստանին ուղղված բազմաթիվ վիրավորաքների և մեղադրանքների մեջ հատկապես աչքի ընկավ ռուսաստանցի հասարակական գործիչ և լրագրող Մաքսիմ Շևչենկոն, ով Առաջին Ալիքի «Ժամանակը ցույց կտա» թոք-շոուի ժամանակ հանդես եկավ մի քանի հակահայ բարբաջանքներով,իսկ այսօր էլ մեղայական տեսահոլովակ էր տեղադրել իր Youtube ալիքում և բացատրում էր հայտնի ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովին, որ նա երբևէ չի ցանկացել վիրավորել հայերին: Այսինքն, այն որ Շևչենկոյի համար ռուսամետ հայերը թշնամի չեն, իսկ ոչ ռուսամետները՝թշնամի են և այն, որ Արցախն,ըստ նույն Շևչենկոյի պատկանում է Ադրբեջանին, դա հայերի նկատմամբ վիրավորանք չէ: Բայց խնդիրը նրանում է, որ սա Շևչենկոյի առաջին հակահայ ելույթը չէ: Ոչ էլ վերջինը կլինի... Դեռ 2014 թ-ի մարտին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Մաքսիմ Շևչենկոն հայտարարել էր, որ ադրբեջանցիները Ղարաբաղի բնիկ ժողովովուրդն են: Շևչենկոն միամտաբար չդարձավ հակահայ և հենց այնպես չի խեղաթյուրում պատմությունը: Այն, որ սա շատ այլ ռուսաստանցի քաղաքական, հասարակական գործիչների և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչների նման գնված է Բաքվի կողմից՝անհերքելի է: Այս տիպի գործիչները՝ Եպիֆանցև, Մարկով, Պրոխանով, Դուգին և այլն առանց գումարի,ինչպես ասում են, հարազատ ծնողին բարև չեն տա: Սակայն,ըստ իս,կ ա ևս երկու պատճառ, թե ինչու Մաքսին Շևչենկոն հակահայ է: Հայտնի իսրայելցի հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը դեռ անցյալ տարվա վերջին իր հարցազրույցներից մեկում բացահայտել էր Շևչենկոյի և ռուսաստանցի հայտնի մահմեդական ծայրահեղական, ազգությամբ ադրբեջանցի Հեյդար Ջեմալի միջև սերտ կապը: «Ջեմալի աշակերտներից է Մաքսիմ Շևչենկոն, ով նրան ընկղմել է իսլամի մեջ...Ջեմալի միջամտությամբ Շևչենկոն ընդունել է մահմեդականություն: Դա տեղի է ունեցել դեռ 2003 թ-ին»,-ասել է Էսկինը: Հիշեցմեմ, որ չնայած Հեյդար Ջեմալը,ով 2016 թ-ի դեկտեմբերին գնաց Ալլահի մոտ, ծայրահեղական մահմեդականության քաչոզիչներից էր, սակայն շատ սիրված և ընդունված հյուր էր ռուսաստանյան շատ հեռուստաալիքների թոք-շոուներում և մասնակցելով դրանց զբաղվում էր նաև բացահայտ հակահայ քարոզչությամբ: Հենց սրանով է նաև պայմանավորված Մաքսիմ Շևչենկոյի հայատյացությունը և այն տեսակետը,որ Արցախն Ադրբեջանի տարածքն է: Հավելեմ, որ Ջեմալի աշակերտներից և երկրպագուներից են եղել նաև եվրասիական գաղափարախոսության կողմնակից և Բաքվում հաճախ հյուրընկալվող Ալեքսանդր Դուգինը և իրեն ռուս ազգայնական համարող Ալեքսանդր Պրոխանովը: Հիմա նաև հասկանալի է, թե ով է եղել սրանց և Ալիևների ընտանիքի միջև կապ հաստատողը,որի արդյունքում Բաքվի նավթախավիարային դիվանագիտությունը արդյունք է տալիս... Իմ կարծիքով Շևչենկոն նաև չի սիրում հայերին անձնական պատճառներով; Նրա նախկին կինը ,ով լքել է Շևչենկոյին՝հայտնի ռուսաստանցի լրագրող Նադեժդա Կևորկովան է; Այսինքն, իր ընտանեկան անհաջողության մեջ Շևչենկոն մեդարում է հայուհի նախկին կնոջը: Այտեղից հետևություն.Մաքսիմ Շևչենկոն ունի երեք պատճառ ատելու Հայաստանը և հայերին: Այս ստահակին և «օղраша»-ին միշտ է պետք է հիշեցնել իր ով լինելը: Հ.Գ. Ի դեպ, Արամ Աշոտովիչին ուղղված վիդեոելույթում Շևչենկոն կրկին բարբաջեց այն մասին, որ ադրբեջանցիներն Արցախ պետք է վերադառանան: Չի կարող մարդը նույնիսկ իր բառերից վիրավորված Արամ Գաբրիելյանովին ուղղված ուղերձում անտեսել Բաքվի պատվիրատուի շահերը: Բայց սույն թրքասերը մոռանում է նույն Արամ Աշոտիի մասին,ով Բաքվից է և 250 հազար այլ Բաքվում բնակվող հայերի նման 1990 թ-ի հունվարին մազապուրծ է փրկվել ազերի ջարդարարներից: Դե Շևչենկոյի,Պրոխանովի և Դուգինի նման ծախուների համար պատմությունը խեղաթյուրելն ընդամենը գումարի հարց է: Որքան շատ եղավ, այնքան անհավանական «կհնանան» թուրքերը: Գագիկ Համբարյան

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am