Քրեական հեղինակությունների պաշտպանից մինչև Փաշինյանի «լյուբիմչիկ»․ ո՞վ է ԱԱԾ տնօրենի նոր պաշտոնակատարը. mediahub.am

Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքից հեռացրեց իր կողմից նշանակված Ազգային անվտագության ծառայության չորրորդ պետին՝ Արմեն Աբազյանին, որն այս պաշտոնին էր նշանակվել 2020թ. նոյեմբերի 8-ին ու թերևս ամենաերկարը ծառայեց իր ղեկավարին:

Ըստ MediaHub-ին հասած տեղեկությունների՝ Փաշինյանի վոթսափյան հերթական նամակի պատճառը հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ երեկվանից սկսած զարգացումներն են: Հիշեցնենք, որ Կարապետյանը երեկ ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում իր աջակցությունն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն, և դա հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին: Կարապետյանի հայտարարությունից հետո Փաշինյանն ու իր խմբակը սկսեցին հոխորտալ ու սպառնալ Սամվել Կարապետյանին՝ ընդհուպ ՀԷՑ-ը պետականացնելուն հասան: Փաշինյանի հրապարակային պահանջից ժամեր անց հաջողվեց Սամվել Կարապետյանին ձերբակալել:

Ինչևէ, այս ամենի ֆոնին ԱԱԾ-ի աշխատանքը, ըստ մեզ հասած լուրերի, Փաշինյանին չի գոհացրել ու հերթական վոթսափյան մեսիջի պատճառ է դարձել:

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանության առաջին օրերին ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արթուր Վանեցյանը, որն ընդամենը մեկ տարի պաշտոնավարեց, ապա, դեմ գնալով Փաշինյանի հակապետական քայլերին, հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո էլ Վանեցյանը Փաշինյանին կանգառի կոչ արեց, պնդելով, որ նույն քաղաքականությունը շարունակելու դեպքում օրվա իշխանությունը պետությունը տանելու է կործանման:

Արթուր Վանեցյանին հաջորդեց Էդուարդ Մարտիրոսյանը, որը ևս մեկ տարի պաշտոնավարեց: Մարտիրոսյանից հետո ԱԱԾ տնօրենի պաշտոնն անցավ Արգիշտի Քյարամյանին, որն ընդամենը հինգ ամիս պաշտոնավարեց, ապա հեռացվեց պաշտոնից: Եվ Քյարամյանից հետո 2020թ. նոյեմբերի 8-ից ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Աբազյանը:

Այժմ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։

Իսկ ո՞վ է նա։ MediaHub-ը ներկայացնում է Սիմոնյանի անցած ճանապարհը։

2020 թվականի հունիսի 22-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Անդրանիկ Սիմոնյանը 2021 թվականի մարտի 26-ից կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները, ապա հինգ օր անց դարձել 2021թ. մարտի 31-ի ՀՀ նախագահի թիվ ՆՀ-55-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Թե ինչ ընթացակարգով և ինչպես էր կոչում չունեցող դատավորը հինգ օրում գնդապետ դարձել, որևէ կերպ պարզ չէ։ Զինվորական ուղի անցած և որևէ մարդու համար դա հասկանալի չէ։ Այնուամենայնիվ, Փաշինյանի հստակ որոշմամբ, Սիմոնյանը զբաղեցրեց այդ պաշտոնը։

Իսկ ո՞րն էր պատճառը, որ Սիմոնյանը կարողացել էր դառնալ Փաշինյանի «լյուբիմչիկը»։ Ըստ մեր տեղեկությունների՝ Սիմոնյանը միակն էր եղել դատավորներից, որ համաձայնել էր գործարքի գնալ օրվա իշխանության հետ և ցուցմունք տալ իր դատավոր եղած ժամանակահատվածում ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդազարյանի դեմ։ Իսկ Վարդազարյանից ազատվելու պատճառներ Փաշինյանը շատ ուներ, չէ՞ որ նա դժգոհ էր դատական համակարգից, և իր պահանջները չկատարելու պատճառով նա այդ ժամանակահատվածում դատավորներին «վնգստացող» էր որակում։

Ուստի օրենքը շրջանցելով՝ Սիմոնյանին կարողացան դատական համակարգից հասցնել ԱԱԾ, ինչո՞ւ օրենքը շրջանցելով, քանի որ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին 2021-ին գործող օրենքը թույլ չէր տալիս «դրսից» մարդ նշանակել՝ վավերապայման, որը չկա դատախազության ու ՔԿ-ի համար։ Ուստի դատախազությունում կամ ՔԿ-ում տվյալ անձին պաշտոնի նշանակելով, հարցը լուծվում էր։

ԱԱԾ-ում օրենքի նման շրջանցումով հայտնված Սիմոնյանի մասին մամուլում բազմաթիվ են հրապարակումները։ Օրինակ, դատավոր եղած տարիներին նա վաղաժամկետ ազատել է Դիլիջանում 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի համար դատապարտված քրեական հեղինակություն Դ․ Հ․-ին։ Բացի այդ, 2025-ի տարեսկզբին մամուլը գրեց, որ Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում էր ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ընդ որում՝ որոշել էր այն պաշտպանել ոչ թե ԵՊՀ-ում, այլ Սլավոնական համալսարանում, որտեղ փորձում էր պարտադրել իր կամքը։

Մասնավորապես, նախքան դոկտորականի պաշտպանությունը, անհրաժեշտ է, որ նախ հաստատվի դրա թեման։ Սակայն Ա. Սիմոնյանը հարկ չի համարել անձամբ ներկայանալ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։

Վերոնշյալ հանգամանքները չեն խանգարել, որ Սիմոնյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ ստանա։ Եվ անվերապահորեն ծառայի Փաշինյանին:

Նարե Գնունի

դիտվել է 1626 անգամ
Լրահոս
«Գագիկ Ծառուկյանը կարևոր շեշտադրում է արել. ու՞մ է ինչ կերակրում Նիկոլը»․ Հայկ Նահապետյան (video) Արարատում ողբերգական վթարի մասնակից 2 ավտոմեքենաների վարորդները ձերբակալվել են Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան (video) Լիտվան հայտնել է ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Նիկո՛լ Փաշինյան, էս թուղթը վերցրա ու կոխի․․․»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հին» ուժերը պետք է կարողանան վերաիմաստավորել իրենց տարիների փորձը․ Զաքարյան ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով երկրորդ անձն է ձերբակալվել էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Օկուպացված պաղեստինյան տարածքն ականատես է լինում «վտանգավոր սրացման» Ողբերգական դեպք․ «Վեոլիա Ջրի» աշխատակիցը վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ Աստծու անունը կարելի է արտասանել նույնիսկ այն ժամանակ, երբ մարդու սիրտը հեռու է նրա կամքից Արտակարգ իրավիճակ՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում Խոշոր հրդեհներ՝ Կանադայում #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է ստում Փաշինյանը․ ի՞նչ են նրան ասել Ռուսաստանում․ Սուրեն Սուրենյանց (video) Գագիկ Ծառուկյանի աջակիցները «Ազատություն» գրառմամբ պաստառներով Իրանի դեսպանատան մոտ են (video) ՀՐԱՏԱՊ․ «2 սցենարով փորձում են ՌԴ-ում իշխանափոխություն անել»․ Հայկ Նահապետյան (video) Եվրոպան ՌԴ-ի մշտական ու անողոք թշնամին է․ Մեդվեդևը պատասխանել է Կալլասի և Դրապատոգոյի «սպառնալիքներին» ՌԴ-ն երկակիություն է տեսնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․ Պեսկով Դաժան ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը. «Հրապարակ» Իրանում արդեն հերքել են Ծառուկյանի նկատմամբ այս մեղադրանքը․․․ Արման Աբովյանն՝ Իրանի դեսպանատան մոտ (video) «Մտահոգիչ է, որ Ադրբեջանն ի վիճակի է ազդեցություն գործադրելու». Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը քննադատել է Իսրայելի Քնեսեթի օրակարգից Հայոց Ցեղասպանության հարցի հետկանչը #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Նիկոլը կկանչվի՞ Բաքու հարցաքննության․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am