Ով և ում կարող է զինել. Երկակի ստանդարտների փայլուն օրինակ

«Վրաստանին տրամադրվող ռազմական հզորությունները կհանգեցնեն նոր արկածախնդրության», այս հայտարարությունը օրերս տարածեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Ռուսական կողմը կրկին նկատում է վտանգ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Վրաստանի միջև ռազմական համագործակցության մեջ: Վերջերս Պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին տրամադրվող «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգի մասին որոշումը: Սա Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև նման մասշտաբի ռազմական համագործակցության առաջին դեպքն է` 2008թ-ից այս կողմ»- ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին հակատանկային հրթիռային «Ջավելին» համակարգերի տրամադրման մասին որոշումը այս տարվա նոյեմբերի 20-ին: Այս մասին հայտնել է պաշտպանական համագործակցության ամերիկյան գործակալությունը: ԱՄՆ-ը թույլ կտա Վրաստանին գնել 410 հրթիռ և ռազմական այլ տեխնիկա 75 միլիոն դոլարի սահմաններում: Առհասարակ, աշխարհում շատ երկրներ, պետական գործիչներ և առաջնորդներ են հանդես գալիս երկակի ստանդարտներով այս կամ այն հարցի ու խնդրի վերաբերյալ: Ռուսաստանն էլ, իհարկե, բացառություն չէ: Մի դեպքում Ռուսաստանն անվերջ բողոքում է վրաց-ամերիկյան համագործակցությունից, տվյալ դեպքում՝ ռազմական համագործակցությունից: Մոսկվան այդ համագործակցությունն ուղղակի արկածախնդրություն է որակում և սպառնալիք ընդդեմ տարածարջանային՝ կայունության: Իսկ երբ հարցը վերաբերվում է Ադրբեջանին զինելուն, այ այստեղ Մոսկվան ունի «պատշաճ» պարզաբանում՝ «դա բիզնես է», ոչ ավելին: Ինչպե՞ս է ստացվում, որ վրաց-ամերիկյան ռազմական համագործակցությունը Մոսկվան համարում է իր դեմ ուղղված սպառնալիք, իսկ Հայաստանն ու Արցախը ռուս-ադրբեջանական բազմամիլիարդանոց ռազմական գործարքները պետք է համարեն ընդամենը՝ «բիզնես»: Ու սա այն դեպքում, երբ այդ համագործակցության «պտուղները» բոլորը տեսան ապրիլյան պատերազմում: Խնդիրը կարելի էր չքննարկել նույնիսկ, եթե խոսքը չվերաբերվեր Հայաստան-Ռուսաստան ռազմավարական համարվող հարաբերություններին: Այլ կլիներ պատկերը, եթե Հայաստանն ու Ռուսաստանը ընդամենը գործընկեր-շարքային պետություններ լինեին: Բայց չէ՞ որ խոսքը գնում է ռազմավարական հարաբերությունների մասին, և եթե մի դեպքում Մոսկվան սպառնալիք է տեսնում վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության հիմքում՝ ինչու՞ հայկական կողմը դա չպետք է տեսնի ռուս-ադրբեջանական նույն ոլորտում բազմամիլիարդանոց գործարքներում և որ ավելի կարևոր է՝ դրանցից բխած ու բխող հետևանքներում: Թամար Բագրատունի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am