Բռնությունն ավարտվեց բռնությամբ․ Ճաճոյենց գերդաստանի դրամատիկ պատմությունը

«Ճաճոյի Էդոյի» որդու՝ Տիգրան Մարտիրոսյանի սպանության գործը կարճվել է: Փաստինֆոյի տեղեկություններով՝ գործը կարճվել է՝ գործուն զղջալու հիմքով: Հիշեցնենք, որ Տիգրան Մարտիրոսյանը սպանվել է այս տարվա մարտին։ Սպանության մեջ մեղադրվում էր նրա կինը։ Մարտիրոսյանի դիակը հայտնաբերվել էր տանը՝ հրազենային վնասվածքներով։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ կինը մեղսագրվող արարքը կատարելու պահին գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Նա որևէ հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, հանդիսանում է հոգեպես առողջ անձ և կարող էր գիտակցել իր կատարած արարքի վտանգավորությունն ու կարող էր ղեկավարել իր գործողությունները, ուստի՝ ճանաչվել է մեղսունակ: Կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, հերթական վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ: Գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տարբեր իրեր է նետել կնոջ ուղղությամբ, ապա` նրան հետապնդել հրազեն հանդիսացող ատրճանակով. լիցքավորված ատրճանակը պահել է կնոջ գլխին և սպառնացել սպանել, ինչից հետո կինը նրան հրել է, վերցրել ամուսնու ձեռքի ատրճանակը և կրակել նրա ուղղությամբ: Ստացած մարմնական վնասվածքներից ամուսինը տեղում մահացել է: Չնայած մահացած մարդու հետեւից կամ խոսում են միայն լավը, կամ ոչինչ, այդուհանդերձ սա այն դեպքն է, երբ չենք կարող չփաստել, որ բռնությունն ավարտվեց բռնությամբ։ Վանաձորցի Ճաճոյենց գերդաստանը, որի ներկայացուցիչն էր վերոնշյալ հանգուցյալը, անցած քսան տարում իսկական պատուհաս էր դարձել լոռեցիների գլխին: 1990-ականների կեսերին, երբ ներքին գործերի նախարարը Վանո Սիրադեղյանն էր, Էդիկ Մարտիրոսյանը՝ նույն ինքը՝ քրեական աշխարհում հայտնի Ճաճոյի Էդոն ձերբակալվել էր, սակայն գործը այն ժամանակ դատարան չհասավ: Իսկ 1996 թվականին Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր Բորիս Մխիթարյանի սպանությունից հետո առաջացած թափուր տեղի համար անցկացված ընտրություններում Մարտիրոսյանը դարձավ խորհրդարանի անդամ: Ճաճոյի Էդոն ու իր ընտանիքը առնչվել են բազում սահմռկեցուցիչ պատմությունների, որոնցից մամուլին առավել հայտնին Կախեյանների ընտանիքի բնաջնջումն էր։ Նախ հիշեցնենք, որ Էդոյին նույնպես սպանվել է: 2004-ի օգոստոսի 3-ին Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում անհայտ անձինք ավտոմատներից ու ատրճանակից կրակ բացեցին Էդիկ Մարտիրոսյանի «Նիսսան-պատրոլ» ավտոմեքենայի վրա: Սպանվեցին Ճաճոյի Էդոն, նրա որդին` ժորա Մարտիրոսըանը եւ ազգականը` Ռուդիկ Խաչատրյանը: Մամուլը գրեց, որ նրանից վրեժ է լուծվել դրանից չորս տարի առաջ կատարված դաժան ոճրագործության համար։ 2000 թվականի հունվարի 28-ին անհայտ անձինք գիշերով ներխուժել էին Լոռու մարզի Վահագնի գյուղի բնակիչ Սերգեյ Կախյանի տուն եւ հրազենի գործադրմամբ, ավելի կոնկրետ՝ գլուխներին արձակված կրակոցներով, սպանել էին ե՛ւ նրան, ե՛ւ տանը գտնվող ընտանիքի մյուս վեց անդամներին: Ոճրագործները չէին խնայել անգամ նորածին երեխաներին: Ոչնչացվել էր ողջ ընտանիքը։ Սպանդից ողջ են մնացել Արմեն Կախյանը եւ մեծ քույրը՝ Ալվարդը: Վերջինս ամուսնացած էր եւ առանձին էր ապրում, իսկ Արմեն Կախյանը ողջ էր մնացել միայն այն պատճառով, որ այդ օրը տանը չէր եղել։ 2000 թվականի ոճրագործությունից որոշ ժամանակ հետո Արմեն Կախյանը հայտարարել էր, որ վրեժ է լուծելու այն անձանցից, ովքեր տարիներ առաջ սպանել էին իր ընտանիքի անդամներին, երեխային, կնոջը: Նա գրեթե համոզված էր, որ իր ընտանիքի անդամների սպանությունը կազմակերպել է Ճաճոյի Էդոն։ 2004 թվականի սեպտեմբերին, Ճաճոյի Էդոյի սպանությունը պատվիրելու կասկածանքով ձերբակալվեցին Արմեն Կախյանը եւ նրա ազգականը: Նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց սպանությունը պատվիրելու համար եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Կախյանը, սակայն, երեք ամիս անց ազատ արձակվեց եւ քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվեց: Վանաձորում Ճաճոյենց գերդաստանից փախչում էին բոլորը, նրանք իրենց թարս նայողի հետ հաշվեհարդար էին տեսնում օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ։ Եւ ահա, Ճաճոյի Էդոյի որդին էլ հոր գործի շարունակողն էր, նա բռնություն էր գործադրում ոչ միայն դրսում, այլեւ ընտանիքում, ինչի զոհը կարող էր դառնալ հենց այն կինը, որը սպանեց ամուսնուն։ Անի Սահակյան

դիտվել է 1268 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am