Փաշինյանը դժգո՞հ է Արայիկ Հարությունյանից. վերջինիս կադրերը հերթով կալանավորվում են

NEWS.am-ի տեղեկություններով՝ կառավարությունում դժգոհություններ են հասունանում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նկատմամբ: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը սկսել է չվստահել Հարությունյանին և վերջինիս երաշխավորած կադրերին, որոնք վերջին ամիսներին իսկական գլխացավանք են դարձել այս իշխանությունների համար:


Միայն վերջին մեկուկես ամսում Հարությունյանի կադրերց երկուսը կալանավորվել են աղմկահարույց գործերի շրջանակներում:

 Մասնավորապես ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով մայիսի 6-ին կալանավորվել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը, որն, ըստ մամուլի՝ այդ պաշտոնում էր նշանակվել Արայիկ Հարությունյանի «ջանքերի» արդյունքում: Նախքան ՍԱՏՄ պետ նշանակվելը Դանիելյանը զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Մեր տեղեկություններով՝ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել ՍԱՏՄ-ում կատարված չարաշահումների առնչությամբ՝ անհաջող նշանակման հարցում քննադատելով նաև Արայիկ Հարությունյանին:

 

 

Իսկ հունիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի ընտանքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, ով հունիսի 10-ին հայտարարել էր իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ նախորդ շաբաթ Նորագավիթում Ռազմիկ Մկրտչյանը այլ անձանց հետ ՔՊ երիտթևի ներկայացուցիչներից մեկի տանը ծեծի է ենթարկել ՔՊ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին: Միջադեպի մասին անմիջապես տեղեկացել են Նիկոլ Փաշինյանը և Տիգրան Ավինյանը և պահանջել Մկրտչյանին՝ ազատման դիմում գրել:

Ուշագրավ է, որ ՔՊ-ական Տիգրան Մակարյանը ժամանակին ակտիվ պայքարում էր, որպեսզի Ռազմիկ Մկրտչյանը նշանակվեր թաղապետ: Նա անգամ իր էջում գրառում էր կատարել, որ եթե թաղապետ նշանակվի այլ թեկնածու, ինքը նոր պայքար է սկսելու ժողովրդի կողմից չընդունված նոր ղեկավարի դեմ:

26 տարեկանում Շենգավիթի թաղապետ նշանակված Ռազմիկ Մկրտչյանը ևս համարվում է շենգավիթցի Արայիկ Հարությունյանի հովանավորյալը: Նախքան Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը, նա որևէ տեղ չէր աշխատել և հանրությանը հայտնի էր, որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալող ակտիվիստներից:

Մկրտչյանի անունը կապված է 2020-ին Շենգավիթի համայնքապետարանի աշխատակցին ծեծի ենարկելու, 2021 թվականի ապրիլին Արագածի փողոցում իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ ծեծկռտուքի մասնակցելու հետ: Առավել ուշագրավը, սակայն Մկրտչյանի ղեկավարած վարչական շրջանի աշխատակազմում վերջերս բացահայտված ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումներն ու ձերբակալություններն են: Աղմկոտ բացահայտումներից հետո Մկրտչյանն իր էջում գրել էր. «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»:

Արդարության համար նշենք, որ որպես համայնքի ղեկավար, Մկրտչայնն այս տարիներին հասցրել է էական փոփոխություններ իրականացնել Շենգավիթում՝ նորոգվող բակերից ու խաղավայրերից մինչև մանկապարտեզներ, սակայն հանրությունը թաղապետին ավելի շուտ հիշում է նրա անվան հետ կապված սկանդալակին պատմություններով:

Ի դեպ՝ Ռազմիկ Մկրտչյանի ֆեյբուքյան էջը ողողված է 2018-ի հեղափության, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով: Սակայն, անգամ այս իշխանություններին մինչև վերջ ծառայելն ու հանուն ՔՊ-ի ժամանակ առ ժամանակ թիարխում հայտնվելը չփրկեցին երիտասարդ թաղապետին պատասխանատվությունից և «օրենքի սահմաններից դուրս կատարված քայլը», փաստորեն ավարտվեց կամ գուցե սկսվեց կալանավորմամբ:

Ի դեպ՝ մեր տեղեկություններով, իրավապահները սկսել են ուսումնասիրել նաև Ռազմիկ Մկրտչյանին պատկանող գույքերը:

Թաղապետի պաշտոնում նշանակվելուց հետո Մկրտչյանը Արագածի փողոցի ծայրամասում՝ Հրազդան գետին նայող ձորի պռնկին մեծ առանձնատուն է կառուցել, որն ըստ հայտարարագրի՝ ձեռք է բերվել վարկային միջոցներով, սակայն իրավապահներին տեղեկություններ են հասել, որ նրա ընտանիքի հետ փոխկապակցված այլ գույքեր ևս ձեռք են բերվել նրա կառավարման օրոք, որոնք, սակայն հայտարարգրում ներկայացված չեն:

Վերջին տարիներին իր կապիտալը բազմապատկել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանը վերջին տարիներին ձեռք է բերել երկու հողամաս՝ Կոտայքի մարզի Նաիրի և Տավուշի մարզի Իջևան համայնքներում, ինչպես նաև Երևանում «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից 36 միլիոն 323,902 դրամով բնակարան: Բոլոր գույքերը Արայիկ Հարությունյանը տնօրինում է միանձնյա։

դիտվել է 790 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը Մաղթում ենք Հայաստանին հետագա հաջողություններ իր եվրոպական ճանապարհին․ Լիտվայի ԱԳՆ «Ալիևն իրեն ճղում է, զանգել է Էրդողանին ու գիտե՞ք ինչ է պարզվել». Հայկ Նահապետյան (video) Թող մեր ընտանիքներից հեռու լինի վախը, մեր խոսքերից՝ չարությունը. Խորեն Սրբազան Փաշինյա՛ն, խոսիր նրա մասին, թե ինչ մենք պետք է ստանանք․ոչ մի հող չի հանձնվելու Ադրբեջանին․Աբրահամյան (video) «Պահեստազորի սպա Հայկ Նահապետյանի պատասխանը Սասուն Միքայելյանի այսօրով լկտիությանը» (video) Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am