«Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից․․․ փոփոխականները շատ են․ պարտիան՝ չափազանց բարդ»

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք չէ բացառել, Միացյալ Նահանգները կարող են շահագրգրված լինել Հորմուզի նեղուցի փակման մեջ: Իրավիճակն այնքան պարզ ու գծային չէ, որքան կարող է թվալ:

 Այո, Իսրայելը կարող է դիտարկել նեղուցի փակումը որպես հակաիրանական կոալիցիան ընդլայնելու առիթ, հատկապես՝ Ծոցի նավթ արտահանող երկրների կոնսոլիդացման միջոցով:

Սակայն արդյո՞ք դա կհանգեցնի ԱՄՆ ուղիղ ռազմական միջամտությանը:

 

Դիտարկենք հարցը ավելի լայն՝ գեոտնտեսական տիրությում:

ԱՄՆ-ն այսօր աշխարհի առանցքային գազ ու նավթ արդյունահանող երկրներից է: Ավելին՝ Թրամփի կողմից իրականացվող պրոտեկցիոնիստական էներգետիկ քաղաքականությունը նպաստում է համաշխարհային շուկաներում ամերիկյան ծագման ածխաջրածինների (հիմնականում թերթաքարային նավթ ու հեղուկացված բնական գազ) տեսակարար կշռի շարունակական ավելացմանը:

1973 թ.-ի միջազգային նավթային ճգնաժամից հետո սահմանված՝ ԱՄՆ-ից նավթի արտահանման էմբարգոն չեղարկվեց 2015թ., իսկ արդեն 2017թ. Թրամփը հայտարարեց «the golden age of American energy dominance»- ի մասին՝ դեմփինգի միջոցով ամրապնդվելով մի շարք շուկաներում, նախ և առաջ՝ եվրոպականում:

Այսօր էլ, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրերից դուրս գալուց հետո, Թրամփը հաջողությամբ ամրապնդում է ամերիկյան «կապույտ վառելիքի» դիրքերը Եվրոպայում, ինչը հատկապես արդիական է Ռուսաստանից իրականացվող մատակարարումներից կախվածության նվազեցման ԵՄ քաղաքականության համատեքստում:
Գանք Հորմուզ:

Նեղուցի պարալիզացումն անխուսափելիորեն կհանգեցնի նավթի միջազգային գների աճի, ինչի առանցքային շահառուներից կարող է հանդես գալ հենց Վաշինգտոնը: Այո, ինչպես գրել էի օրեր առաջ, ԱՄՆ-ն աշխարհի համար մեկ նավթ ներկրող երկիրն է, և կտրուկ գնաճը ռիսկային է առանց այդ էլ խարխլված ամերիկյան տնտեսության համար:
Սակայն Նահանգներն ունեն երկու անվտանգության բարձիկ:

Առաջինը սեփական նավթաարդյունաբերությունն է: Արտաքին շուկաներում ավելի բարձր գնով նավթ վաճառելով՝ Վաշինգտոնը կարող է կոմպենսացնել ներկրվող նավթի համար վճարվող բարձր գինը: Դա թույլ կտա ԱՄՆ-ին նաև պահպանել դիրքերը համաշխարհային շուկաներում: 1973թ. առաջին միջազգային նավթային ճգնաժամից առաջ Նահանգներն առավել քան կախված էին Մերձավոր Արևելքից իրականացվող մատակարարումներից: Այսօր այդ կախվածությունը նվազել է:

Երկրորդը նավթի ռազմավարական ռեզերվներն են: Ազգային ռեզերվներից զատ ԱՄՆ-ը կարող են նախաձեռնել Միջազգային էներգետիկ գործակալության ռեզերվից նավթի դուրսթողումը շուկա՝ գնաճը զսպելու նպատակով: Այս մեխանիզմը բավականին արդյունավ կիրառվեց 1991 թ. Պարսից ծոցի պատերազմի, 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև 2022 թ. մարտին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո:

Իր հերթին, Հորմուզի փակման դեպքում դադարեցվում է նաև հեղուկացված բնական գազի արտահանումը Քաթարից Եվրոպա: Հեղուկացված գազի ոլորտը դինամիկորեն զարգացնող ԱՄՆ-ի համար սա ևս լավ հնարավորություն է եվրոպական շուկաներում սեփական կշիռն ավելացնելու համար:

 

Ո՞վ է առավելապես տուժում Հորմուզի փակումից:

Իհարկե, հենց Ծոցի երկրները, հատկապես՝ վերոնշյալ Քաթարը, ինչպես նաև Քուվեյթն ու Բահրեյնը: Մերձավոր Արևելքի նավթ արտահանող մնացած երկրներն ունեն որոշակի լոգիստիկ այլընտրանքներ. Սաուդյան Արաբիան՝ Կարմիր ծովի տերմինալով, ԱՄԷ-ն՝ Ֆուջեյրայով, Իրաքը՝ թուրքական Ջեյհանով (թեև վերջինիս կախվածությունը Հորմուզից միևնույն է շատ բարձր է):

Նեղուցի փակումը կարող է հարված հասցնել նաև Չինաստանի տնտեսությանը: Հենց այստեղով է Իրանը օրական մոտ 2 մլն բարել նավթ արտահանվում Չինաստան (ս.թ. մարտի-ապրիլի դրությամբ):

Հետևապես, Հորմուզի պարալիզացումը կարող է բխել նաև ԱՄՆ շահերից՝ Չինաստանի դեմ մղվող առևտրային պատերազմի շրջանակներում:

Մյուս կողմից, նեղուցի փակումը Իրանի համար կարող է գործիք հանդիսանալ Չինաստանից ավելի պրոակտիվ դիրքորորոշում ստանալու համար, ինչը հատկապես կարևոր է Հնկաստանի փաստացի հակաիրանական դիրքավորման պայմաններում ռազմավարական բալանսի ապահովման համար:

Փոփոխականները շատ են: Պարտիան՝ չափազանց բարդ:

Սակայն ի վերջո նեղուցի փակել-չփակելու հարցը կախված է այն բանից, թե որքան կսեղմվի օղակը Իրանի շուրջ: Էքզիստենցիալ պայքարի ժամանակ տնտեսական հաշվարկը դառնում է երկրորդական: Պետք չէ մոռանալ Իրանի ռազմավարական մշակույթի մասին, որի գնահատումը պրագմատիկ-կոմերցիոն դիրքերից միշտ չէ, որ թույլ է տալիս օբյեկտիվ պատկեր է ստանալ:

Միաժամանակ, դա քաղաքական կամքի հարց է: Չմոռանանք, որ 1956 թ. Արևմուտքի ու Իսրայելի հսկայական ճնշումների ենթարկվող Եգիպտոսի առաջնորդ Նասերը, այնուամենայնիվ, ազգայնացրեց համաշխարհային տնտեսության համար շատ ավելի մեծ նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը, որը փակ մնաց շուրջ հինգ ամիս»:

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը ԱՄՆ-ն տուրք է պահանջում իր ՆԱՏՕ-ի գործընկերներից, կարծես նրանք վասալներ լինեն․ Զախարովա Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է Ինչ են քննարկել բանակցողները Ինչ են քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանը և Խալիլ Շիրղոլամին Ով է Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության երաշխավորը․ արձագանք Իրանից Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է միջուկային հարցի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am