Արտակարգ դեպք. 33-ամյա տղան ու աղջիկը դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքի «Ձմեռային այգի» ակումբում. 33-ամյա տղան ու աղջիկը դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ առաջնային պատի կտրած-ծակած վերք» և «ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի՝ տղա և աղջիկ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված անձինք բժիշկներին հայտնել են, որ իրենց դանակահարել են Աբովյան քաղաքի «Կոտայքի անցումից» մոտ 50 մետր հեռավորության վրա։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը, ժամը 02։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի «Ձմեռային այգի» ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 17-ամյա Վալերիկ Մաղաքյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 33-ամյա Քրիստինե Մխիթարյանին և Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Եղիազարյանին։ Ոստիկանները հայտնաբերել են Վ. Մաղաքյանին։ Ձեռնարկվում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am