Շատ ուժեղ գաղտնի պլան է մշակել մեր ԱԳՆ-ն
Օրը ցերեկով Ադրբեջանը Սաֆարովի արտահանձնումը հաջող կազմակերպեց, մեր ԱԳՆ-ն խորը քնած էր: Հիմա զարթնել է ու ասում է՝ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլման որպես ադրբեջանական ճաշատեսակ չգրանցի: Ու շատ ուժեղ գաղտնի պլան է մշակել մեր ԱԳՆ-ն, որը չի բացահայտում: 2016-ից Ադրբեջանը տոլման իրենով անելու հայտը ներկայացրել է, մեր ԱԳՆ-ն նոր է գաղտնի պլան մշակում: Էդ Սաֆարովին, որ փախցրին՝ էշի ականջում քնած էին, հիմա տոլմայի մասով գաղտնի պլան են մշակում: Երևի, մի ողջ տարի Նալբանդյանը Շտիրլիցի քայլերն էր ուսումնասիրում, որ կարողանա տոլման խլել Ադրբեջանից: Քանի դուք էս եք՝ տոլման ու քոչարին էլ են մեր ձեռքից առնելու, խորովածն ու ծիրանն էլ հետը: Դե, մի քիչ էն չի, որ տոլմայի փառատոն էլ չենք անի, բայց դե ոչինչ... Նալբանդյանի փառատոն կանենք... Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
