«Ծառուկյան» դաշինքը նոր մամուլի խոսնակ ունի
Ծառուկյան» դաշինքը նոր մամուլի խոսնակ ունի։ Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նրա տեղեկացմամբ՝ «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
