Արցախ այցելած թուրք մտավորականների դեմ դատական գործի հարուցումը վտանգավոր է հենց Թուրքիայի համար. Չեթինօղլու

Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիան բավարարել է: Հետաքննությունն անձամբ վարել է Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալը: Դրա ավարտից հետո որոշում է կայացվել դատական գործ հարուցել թուրք գործիչների նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրք-ադրբեջանական դավադրության թիրախում հայտնված թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն: «Մենք օգտագործել ենք ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը մարդու հիմնարար ազատություններից մեկն է: Ադրբեջանի կառավարությունը մեզ կալանավորելու որոշում է կայացրել, ավելին, ճանապարհորդելու մեր ազատությունը սահմանափակելու նպատակով, որպես գործիք օգտագործելով Ինտերպոլը, մեր դեմ կարմիր ծանուցում է փորձում հանել»,- նշեց թուրք մտավորականը: Նա հիշեցրեց, որ «առանց ադրբեջանական կողմի թույլտվության» Արցախ այցելելու համար Ադրբեջանի կառավարությունը հետաքննություն էր սկսել և պահանջել էր դրա շրջանակում Թուրքիայի իշխանություններից մտավորականներից ցուցմունք վերցնել: Այդ գործը Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալն անձամբ է ստանձնել: «Որքան հասկացա լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից, սկսված գործընթացի արդյունքում մեր դեմ դատական գործ է հարուցվել: Այդ մասին մենք դեռևս ծանուցում չենք ստացել: Դատական գործ հարուցվելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերից դատելով կարելի է հասկանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը նման միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու Լեռնային Ղարաբաղ այցելությունները»,- նշեց Չեթինօղլուն՝ հիշեցնելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը նախկինում ևս հանդես է եկել նմանօրինակ հայտարարություններով: Մտավորականը, սակայն, առնվազն տարօրինակ համարեց թուրքական կողմի նման գործելաոճը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Թուրքիան է օկուպացրել Կիպրոսի հյուսիսային հատվածը: Նրա խոսքով՝ եթե իրենց դեմ դատական գործ է հարուցվում ԼՂ այցելելու համար, ապա նույնը պետք է կիրառվի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» այցելող Թուրքիայի քաղաքացիների համար: «Սկսված գործընթացը կարող է ավարտվել նրանով, որ Թուրքիայի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիների դեմ «օկուպացված տարածքներ առանց թույլտվություն մուտք գործելու համար» դատական գործեր կհարուցվեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում եզրափակեց Չեթինօղլուն՝ նշելով, որ թուրքական կողմի սկսած գործընթացը տհաճ հետևանքներ կարող է ունենալ հենց Թուրքիայի համար: Ադրբեջանը քրեական գործ էր հարուցել չորս թուրք մտավորականների դեմ, ովքեր սեպտեմբերի 22-ին այցելել էին Արցախի Հանրապետություն: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն, ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը և գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն «անօրինական հատել են Ադրբեջանի սահմանը»: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում): Թուրք մտավորականներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել: Բացի այդ, թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին ուղարկվել է հատուկ գրություն՝ նրանց ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am